Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Նուբար Աֆեյանը նշել է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը կարող է սովորական ընթացակարգի...

Նուբար Աֆեյանը նշել է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը կարող է սովորական ընթացակարգի վերածվել

1342
0

Միլիարդատեր Նուբար Աֆեյանը՝ կորոնավիրուսի դեմ Moderna պատվաստանյութի արտադրողի համահիմնադիրը, նշել է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը կարող է սովորական ընթացակարգ դառնալ, գրում է Forbes-ը:

«Ինձ թվում է, որ երբ բավական ժամանակ անցնի, մենք կարող ենք հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ պատվաստումներ անենք, ասենք, տարին առնվազն մեկ անգամ, ինչպես՝ գրիպի դեպքում»,- ասել է Աֆեյանը Bloomberg TV-ի եթերում:

Moderna-ն ներկայումս թեստավորում է կրկնակի պատվաստման համար իր պատվաստանյութի կես չափաբաժնի ներարկումը, եւ այն, «ըստ երեւույթին, չափազանց արդյունավետ է»,- ասել է Աֆեյանը: Նա նաեւ հայտնել է, որ իր Flagship Pioneering ընկերությունը ներդրումներ է կատարում տեխնոլոգիաներում, որոնք կարող են օգնել աշխարհին պատրաստվել նոր համավարակին: Ըստ Աֆեյանի՝ խոսքը մեքենայական ուսուցման եւ արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների մասին է: Նա պատմել է մոդելավորման հնարավորության մասին, թե «ուր կարող է այդ վիրուսը գնալ՝ ելնելով նրանից, թե որտեղ է այն արդեն եղել», ինչպես նաեւ՝ նոր շտամների առաջացման կանխատեսման:

Օգոստոսի սկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսն ասել էր, որ ԱՀԿ-ն կոչ է անում կրկնակի պատվաստումների մորատորիում անցկացնել առնվազն մինչեւ սեպտեմբերի վերջ: Նա հիմնավորել է դա նրանով, որ անհրաժեշտ է անցում կատարել մի իրավիճակից, երբ պատվաստանյութի չափաբաժինների հիմնական մասն ուղարկվում են հարուստ երկրներ, իրավիճակին, երբ հիմնական մասը ստանում են աղքատ երկրները: Մորատորիումն անհրաժեշտ է՝ յուրաքանչյուր երկրում բնակչության առնվազն 10 տոկոսի պատվաստումն ապահովելու համար, նշել էր ԱՀԿ ղեկավարը:

News.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ