Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Հռոմի պապը կորոնավիրուսի դեմ պատվաստումները սիրո դրսևորում է համարում

Հռոմի պապը կորոնավիրուսի դեմ պատվաստումները սիրո դրսևորում է համարում

241
0

Հռոմի Ֆրանցիսկոս պապը չորեքշաբթի իր տեսաուղերձում հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը «սիրո դրսևորում» է սեփական անձի և շրջապատի հանդեպ: Այս մասին տեղեկանում ենք  ՏԱՍՍ գործակալությունից։

«Նպաստել նրան, որ մարդկանց մեծամասնությունը պատվաստվի, նույնպես սիրո դրսևորում է, սիրո՝ ինքներդ ձեր, հարազատների և ընկերների, բոլոր ժողովուրդների նկատմամբ»,- ասել է սրբազան քահանայապետը:

Պապի խոսքով՝ սերը կարող է լինել համաշխարհային, հասարակական և անգամ քաղաքական, այն միշտ «լի է անձնական գթասրտության փոքրիկ քայլերով, որոնք ունակ են վերափոխելու և բարելավելու հասարակությունը»:

Ի դեպ՝ Ֆրանցիսկոս պապը «Քովիդ-19»-ի դեպ պատվաստվել հունվարին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ