Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների դիմաց փոխհատուցում կտրամադրվի

Պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների դիմաց փոխհատուցում կտրամադրվի

1926
0

Սինգապուրի իշխանությունները որպես փոխհատուցում 782.000 ԱՄՆ դոլար (575.300 ԱՄՆ դոլար) են վճարել տեղի բնակիչներին, ովքեր պատվաստումից հետո լուրջ կողմնակի ազդեցություններ են ունեցել, հայտնում է The Straits Times-ը:

Ամենամեծ փոխհատուցումը` յուրաքանչյուրը 165.9 հազար դոլար, ստացել է երկու մարդ, այդ թվում` 16-ամյա մի դեռահաս, ում մոտ սրտի աշխատանքի դադար էր գրանցվել BioNTech եւ Pfizer կոնսորցիումի պատվաստանյութի առաջին դեղաչափից հետո: Տարեսկզբից փոխհատուցում է ստացել ընդհանուր 144 մարդ:

Սինգապուրի բժշկական գիտությունների մարմինը հայտնել է, որ երկրում ներարկվել է ավելի քան 7.5 միլիոն դեղաչափ: Գրանցվել է կողմնակի ազդեցությունների ընդհանուր 389 դեպք, ինչը կազմում է ընդհանուր պատվաստումների 0.005 տոկոսը:

News.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ