Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Միմյանց ողջունելու նոր ձևեր՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար

Միմյանց ողջունելու նոր ձևեր՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար

734
0

Կորոնավիրուսի բռնկման հետևանքով շատ երկրներում հրաժարվում են ձեռքսեղմումներից և այլ ֆիզիկական շփումներից՝ հնարելով ողջույնի նոր եղանակներ՝ տեղեկացնում է «Москва 24»-ը:

Ավելի վաղ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով հրաժարվել էր սեղմել երկրի կանցլեր Անգելա Մերկելի ձեռքը։

Ձեռքսեղմումից խուսափել են նաև Ֆրանսիայում: Այստեղ ձեռքսեղմումից առաջինը նախագահ Մակրոնն է հրաժարվել:

Բայց ԱՄՆ Նեբրասկա նահանգի նահանգապետ Ջոն Ռիկետցը ողջույնի նոր եղանակ է գտել՝ արմունկներով:

Իրանի որոշ բնակիչներ սկսել են միմյանց ողջունել ոտքի թաթերով: Իրանի առողջապահության նախարարն, իր հերթին, խորհուրդ է տվել միմյանց ուսերին հպվելով ողջունել: Մինչդեռ Չինաստանում, որպես ողջույնի նշան, առաջարկում են ձեռքի ափի մեջ բռունցք ցույց տալ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ