Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով հիվանդների արցունքները կարող են վարակման աղբյուր լինել

Կորոնավիրուսով հիվանդների արցունքները կարող են վարակման աղբյուր լինել

458
0

Կորոնավիրուսը պոտենցիալ կերպով կարող է փոխանցվել վարակված անձի արցունքների միջոցով, նույնիսկ եթե նրանք աչքերի վարակի որեւէ նշան չունեն: Նման անսպասելի եզրակացության են հանգել Ամրիտսարի (Հնդկաստան) բժշկական քոլեջի գիտնականները:

 

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ համավարակի սկզբում հայտնի էր դարձել, որ SARS-Cov-2-ը կարող է ներթափանցել աչքեր եւ այնտեղ մնալ բավականին երկար ժամանակ:

 

Նոր հետազոտությունը, որն իրականացրել են Ամրիցարի բժշկական քոլեջի գիտնականները, ընդգրկել է հաստատված COVID-19-ով 120 հիվանդի: Դրանցից 60-ի մոտ ակնաբուժական ախտանշանների տարբեր տեսակներ են առաջացել, այդ թվում՝ կոնյուկտիվիտ, բորբոքում եւ արտասովոր լորձաթաղանթ: Մյուս 60 հիվանդների մոտ աչքի վնասման նշաններ չեն եղել:

 

Գիտնականներն արցունքների նմուշներ են վերցրել բոլոր մասնակիցներից եւ փորձարկել են դրանք վիրուսի համար ՊՇՌ թեստի միջոցով: Վիրուսը հայտնաբերվել է 21 հիվանդի (17.5 տոկոս) նմուշներում, եւ նրանցից 10-ի մոտ ակնաբուժական որեւէ ախտանիշ չի եղել: Ըստ գիտնականների՝ սա վկայում է այն մասին, որ վարակվածները կարող են տարածել վարակը, այդ թվում՝ արցունքների միջոցով:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ