Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում քովիդի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 200 միլիոնը

Աշխարհում քովիդի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 200 միլիոնը

353
0

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 200 միլիոնը։ Նման տվյալներ է հայտնում Ջոն Հոփկինսի համալսարանն՝ ամբողջացնելով դաշնային և տեղական իշխանությունների, ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալները։

Համալսարանի տվյալներով՝ մինչ օրս վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 200 014 602։ Պանդեմիայի ողջ ընթացքում մահացել է 4 252 873 պացիենտ։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ի բռնկումը պանդեմիա էր հայտարարել 2020 թվականի մարտի 11-ին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ