Գլխավոր էջ Նորություններ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին. ՀՀ առողջապահության նախարարություն

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին. ՀՀ առողջապահության նախարարություն

525
0
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին COVID-19 գլոբալ համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու համար:
Համավարակի հերթական ալիքին դիմակայելու նպատակով զանգվածային պատվաստումները կարևոր դեր ունեն մեր երկրի օրակարգում և առհասարակ` աշխարհում:
200 հազար դեղաչափ պատվաստանյութ Հայաստանին նվիրաբերելու Ֆրանսիայի կառավարության որոշումը վերստին վկայում է հայ-ֆրանսիական ամուր հարաբերությունների և այդ գործընթացում դեսպանների ներդրած ավանդի մասին:
Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել համավարակը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ