Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ է փոխվելու «Ճամփորդիր առանց COVID-19–ի» բջջային հավելվածում․ առցանց քննարկում՝ ԵԱՏՄ երկրների...

Ի՞նչ է փոխվելու «Ճամփորդիր առանց COVID-19–ի» բջջային հավելվածում․ առցանց քննարկում՝ ԵԱՏՄ երկրների մասնագետների մասնակցությամբ

677
0

ԵԱՏՄ երկրներում կիրառվող «Ճամփորդիր առանց COVID-19–ի» բջջային հավելվածի օգտագործման հետ կապված փոփոխությունների վերաբերյալ Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան առցանց քննարկում է տեղի ունեցել։ Հարցուպատասխանի ձևաչափով ևս մեկ անգամ ներկայացվել է հավելվածի ներբեռնման կարգը, խոսվել դրա կարևորությունից և ներկայացվել այն փոփոխությունները, որոնք կիրառվելու են սեպտեմբերի 1-ից ԵԱՏՄ երկրներով ճանապարհորդելիս։

 

«Սեպտեմբերի 1-ից հավելվածը պարտադիր կդառնա ևս մի շարք երկրների՝ Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Մոլդովայի համար և, համապատասխանաբար, մենք պետք է ինտեգրվենք այդ երկրների հետ, նրանք պետք է հայտ ներկայացնեն, որպեսզի միանան ծրագրին: Մենք նաև նախատեսում ենք հավելվածում ներառել պատվաստման մասին տեղեկատվություն: Օգտատերն իր ցանկությամբ կարող է հավելվածում վերբեռնել իր պատվաստման տեղեկանքը, որը նույնպես կերևա կանաչ QR-կոդի տեսքով: Մեր առաջիկա ծրագրերից մեկն էլ ապաքինվածների մասին տեղեկության վերբեռնումն է: Այս տեսանկյունից հավելվածը կզարգանա, կֆինանսավորվի այդ գործառույթների իրականացման համար»,- նշեց «Ճամփորդիր առանց COVID-19–ի» նախագծի մոսկովյան համակարգող Տիգրան Տիգրանյանը:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ