Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ-ը COVID-19-ի դեմ 110 միլիոնից ավելի պատաստանյութ Է ուղարկել ավելի քան 60...

ԱՄՆ-ը COVID-19-ի դեմ 110 միլիոնից ավելի պատաստանյութ Է ուղարկել ավելի քան 60 երկրներ

231
0

Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ը COVID-19-ի դեմ 110 միլիոն չափաբաժնից ավելի պատաստանյութ Է նվիրաբերել եւ ուղարկել աշխարհի ավելի քան 60 երկրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press-ը:

 

Պատրաստուկները հատկացվել են պահուստների ավելցուկից, որոնք գոյացել են ԱՄՆ-ում պատվաստման տեմպերի դանդաղման ֆոնին: Դրա իրավունքն ունեցող 12-ից բարձր տարիքի մոտավորապես 90 մլն ամերիկացիներ դեռ պատաստանյութի ոչ մի չափաբաժին չեն ստացել: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել Է այն պլանները, որոնց համաձայն օգոստոսի վերջին ԱՄՆ-ը կսկսի Pfizer պատաստանյութի 500 մլն չափաբաժին մատակարարումները, որոնք պետք Է մինչեւ 2022 թվականի հունիս բաշխեն ցածր մակարդակով եկամուտ ունեցող 100 երկրների միջեւ:Հունիսին Սպիտակ տունը հրապարակել Է այն երկրների ցուցակը, որոնք պետք Է կորոնավիրուսի դեմ 55 մլն չափաբաժին պատաստանյութ ստանան Բայդենի այն խոստմանը համապատասխան, ըստ որի ցածր եւ միջին մակարդակի եկամուտ ունեցող երկրներին տրամադրվելու Է 80 միլիոն չափաբաժին պատաստանյութ: Բայդենը նաեւ ընդգծել Է, որ Վաշինգտոնի ռազմավարությունը մյուս պետություններում կորոնավիրուսի տարածման դանդաղեցումն Է:

 

Նա հավելել Է, որ ԱՄՆ-ը ցածր եւ միջին մակարդակի եկամուտ ունեցող երկրներին նվիրաբերել Է ավելի շատ պատվաստանյութ, քան ամբողջ աշխարհն ընդհանուր առմամբ: Վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման եւ դրա հետ կապված մահվան դեպքերի թվի աճ, ինչը տագնապ Է առաջացնում ամերիկյան իշխանությունների մոտ: Այդ ժամանակաշրջանում հոսպիտալացումների թիվն ավելացել Է 41 տոկոսով, իսկ մահերի թիվն ավելացել Է՝ հասնելով օրական 300-ի (25 տոկոսով), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ