Գլխավոր էջ Նորություններ Բայդենը ողբերգություն է անվանել ԱՄՆ-ում բռնկված COVID-19-ի նոր ալիքը

Բայդենը ողբերգություն է անվանել ԱՄՆ-ում բռնկված COVID-19-ի նոր ալիքը

182
0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողբերգություն է անվանել COVID-19- ի նոր ալիքը Միացյալ Նահանգներում, փոխանցում է РИА Новости-ն:

 

Նրա խոսքով ՝ փորձագետները պնդում են, որ սա ողբերգություն է, որը կարելի էր կանխել, և որ իրավիճակը էլ ավելի կվատթարանա՝ մինչև կսկսի բարելավվել: Երկրի ղեկավարը նշել է, որ երկրում «չպատվաստվածների համաճարակ է»: Բայդենը բացատրել է, որ Նահանգներում կորոնավիրուսի դեմ պատվաստվածները հազվադեպ են հիվանդանում և գրեթե չեն հայտնվում հիվանդանոցում:

 

Ըստ նրա, պատվաստումների ցածր մակարդակ ունեցող նահանգներում առկա են վարակման 10-20 անգամ ավելի շատ դեպքեր: «Դա նման է չպատվաստվածների շրջանում բռնկված հրդեհի», – ասել է Բայդենը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ