Գլխավոր էջ Գլխավոր Նոր որոշումներ՝ նոր ծաղրի առարկա՞

Նոր որոշումներ՝ նոր ծաղրի առարկա՞

1402
0

Հուլիսի 26-ին Առողջապահության նախարարության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն իրենց նոր որոշումով ցնցեց թե՛ հասարակությանը, թե՛ սոցցանցերի օգտատերերին։ Խոսքը պատվաստումային վիճակահանության մասին է։ Այն անցկացվելու է պատվաստվող անձանց շրջանում, իսկ մրցանակները, ըստ Ավանեսյանի՝ լինելու են թատրոնի կամ օպերայի տոմսեր։ Արդեն խոսել ենք, թե ինչ ծաղրի առարկա դարձավ այս հայտարարությունը ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում։ Սակայն, այն ոչ միայն չի դադարում, այլև օրեցօր թեժանում է։

Վերջերս էլ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ անցկացված հարցման արդյունքում ներկայացնում էին քաղաքացիների նախընտրելի մրցանակները։ Մի մասի մոտ, ինչպես արդեն նկատելի էր՝ ծիծաղ էր առաջացնում, և պատասխանելու ցանկություն անգամ չունեին, իսկ մեծ մասը ցանկություն էր հայտնում ստանալ տոմս՝ երկրից գնալու համար։ Նման պատասխանները առնվազն նվաստացուցիչ պետք է լիներ այդ որոշումն ընդունողների համար։ Ի՞նչ է դուրս գալիս, այսինքն մարդիկ պարզապես գումար չունենալու համա՞ր են շարունակում այստեղ ապրել և առաջին իսկ հնարավորության պարագայում՝ այս դեպքում շահումով, կլքե՞ն երկիրը։ Իսկ եթե իսկապես նման տոմսեր խաղարկվեր, պատկերացնու՞մ եք ինչ կկատարվեր։ Հանուն նման առաջակի, մարդիկ կմոռանային բոլոր վախերն ու անհամաձայնությունները պատվաստումների, կամ հենց՝ պատվաստանյութերի վերաբերյալ։ Եթե հիմա մարդկանց զգալի մասը գնում է պատվաստման՝ երկրից գնալու նպատակով, ապա այդ ժամանակ մի քանի օրում կիրացվեր պատվաստանյութերը՝ ինչպես որ ուզում է առողջապահական համակարգը, սակայն կունենայինք արտագաղթի մեծ հոսք։

Կամ, եթե շատ չնչին տոկոսով է ավելանում պատվաստվող անձանց ցուցանիշը, ինչպե՞ս են նոր, մեծ քանակության պատվաստանյութեր ձեռք բերում։ Արդյո՞ք հասցնում են իրացնել դրանք՝ մինչև իրենց ժամկետի ավարտը։ Կամ, առհասարակ, արդյո՞ք վերահսկվում է պատվաստանյութերի ժամկետները։

Կարծես, Առողջապահության նախարարությունն իրար հաջորդող որոշումներ է կայացնում պատվաստումների տեմպը ավելացնելու համար, բայց արդեն անհիշելի է, թե որերորդ անգամ են այն տապալում։ Իհարկե, անկախ շահումից, ջեքփոթից և այլ անակնկալներից, այնուամենայնիվ պատվաստվողներ եղել են։ Եվ առհասարակ, եթե այդ ամենը կատարվեր ավելի համակարգված և ճիշտ ժամանակին, գուցե, կարող էինք դրական միտում նկատել համավարակի հաղթահարման համար։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ