Գլխավոր էջ Գլխավոր Հաջորդը ուսուցիչնե՞րն են

Հաջորդը ուսուցիչնե՞րն են

1387
0

2021թ-ի փետրվարի 4-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, թե «Հայաստանում պատվաստումները միայն կամավոր բնույթ են կրելու․ անցել է 6 ամիս և կարծես պատվաստումային գործընթացն այնքան էլ «կամավոր» չէ։

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, օգոստոսի 1-ի դրությամբ` կատարվել է 171890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120285, երկրորդ դեղաչափ` 51605։ Սակայն թվերը ընդհանրական են ներկայացված, քանի որ ՀՀ-ում պատվաստվում են նաև օտարերկրացիները։ Մոտ երկու շաբաթ առաջ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց թվերը առանձին ներկայացնել, որպեսզի պարզ դառնա, թե ՀՀ քաղաքացիների քանի՞ տոկոսն է պատվաստվել, բայց մինչ այսօր պատվաստվող օտարերկրացիների և ՀՀ քաղաքացիների առանձին ցուցակներ ներկայացված չէ։

Մամուլում տևական ժամանակ շրջանառվում էին լուրեր, թե գերատեսչությունների աշխատակիցներին «հորդորել» են պատվաստվել, բայց առողջապահության նախարարությունից տեղեկատվությունը հերքում էին։

Եվ «օդում կախված լուրերը» աստիճանաբար դարձան իրական, քանի որ,ինչպես ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում։ Մեզ մոտ կանգնած աղբյուրներից ևս տեղեկացանք, որ պետական համակարգի աշխատակիցներին պարզապես հրաման է իջնում՝ պետք է պատվաստվել ու թիվ ներկայացնել։

Մեր աղբյուրներից տեղեկանում ենք, թե հաջորդը ուսուցիչներն են․ նրանք կպատվաստվեն «կամավոր-պարտադիր» սկզբունքով, քանի որ տնօրենի հրամայականը պետք է «հալած յուղի տեղ ընդունել»։ Ավելին, տնօրեններն ասել են, քանի դեռ պատվաստանյութ ընտրելու հնարավորություն ունեք, ավելի լավ է պատվաստվեք, հետո կստիպեն կոնկրետ պատվաստանյութ։

Անահիտ Ավանեսյանը,լրագրողների հետ հանդիպմանը,նշել էր, որ եթե դասախոսներն ու ուսուցիչները չպատվաստվեն, տարբերակներից մեկն այն է, որպեսզի նրանք հեռավար անցկացնեն դասը։ Սակայն այն դեռևս պաշտոնական որոշում չէ։ Թե ինչ սահմանափակումներ են մեզ սպասվում՝ համավարակի սրման ֆոնին,պարզ կլինի օգոստոսի կեսերից։

Մանկավարժների շրջանում արդեն իսկ խոսակցություններ են շրջանառվում, որ սեպտեմբերից իրենք պարտադիր պետք է պատվաստվեն, բաց քանի որ պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունը լիովին ուսումնասիրված չէ, նրանք վախենում են պատվաստվելուց։

Առողջապահության նախարարության կայքում պարբերաբար տեղադրվում են լուսանկարներ՝ այս կամ այն գերատեսչության աշխատակիցների պատվաստումներից, այսպես ասած, նրանք «արտաքին գովազդի» էֆեկտն են ապահովում։

Իսկ ի՞նչ է սպասվում անհնազանդներին․ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ պարզ ասաց որ չեն ցանկանում լոքդաուն, բայց եթե թվերն ու իրավիճակը ստիպի՝ կտրուկ քայլերի կգնան։ Այս ամենը վկայում է, որ աստիճանաբար մեր ուղեղին է կաթեցվում՝ պատվաստման անհրաժեշտությունը։ Ըստ նախարարության՝ կորոնավիրուսի թվերն օր օրի աճում է, մեր երկիր է ներթափանցել «դելտա» շտամը, 3-5 տարեկան երեխաները՝ ռիսկային խմբում են, ավելին՝ մոտենում ենք կարմիր գոտուն։

Մարդկանց մոտ տարակուսանք է, հատկապես այն տեղեկատվությունից հետո, թե Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի համար մի շարք կասկածելի մատակարարներից ձեռքբերումներ է իրականացրել. դրանք այնպիսի կազմակերպություններ են, որ ստեղծվել են համավարակի խիստ սահմանափակումների պայմաններում և անմիջապես դարձել նախարարության խոշոր մատակարար։ Թեմային Medmedia.am-ը դեռևս անդրադարձ կանի։

Մնում է հետևել դեպքերի և իրադարձությունների զարգացմանը և հասկանալ կորոնավիրուսային խորացող ճգնաժամը ինչ հանգուցալուծում կստանա։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ