Գլխավոր էջ Գլխավոր Անահիտ Ավանեսյանը շարունակում է պաշտոնավարել․ նա նորից Առողջապահության նախարար է

Անահիտ Ավանեսյանը շարունակում է պաշտոնավարել․ նա նորից Առողջապահության նախարար է

865
0

ՀՀ նախագահի 2021թ. օգոստոսի 3-ի թիվ ՆՀ-215-Ա հրամանագրով Անահիտ Ավանեսյանը նորից նշանակվեց ՀՀ առողջապահության նախարար:

Ավանեսյանը որպես Առողջապահության նախարար սկսեց պաշտոնավարել 2021 թվականի հունվարի 18-ից՝ հաջորդելով Արսեն Թորոսյանին։ Մինչ այդ, 2018 թ. մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի և 2020 թվականի մայիսի 11-ից`առաջին տեղակալի պաշտոնը։

Ի դեպ, նա քաղաքացիական իրավունքի մասնագետ է և բժշկության հետ կապ չունի։ Նախորդ տարի, երբ Ավանեսյանը նշանակվեց նախարար, հանրության շրջանում այս հանգամանքը դժգոհություն առաջացրեց։ Այնուհետև սկսվեց շրջանառվել, որ Ավանեսյանը 2014-2015 թվականներին «Արֆարմացիա» ՓԲԸ-ում հանդիսացել է ադմինիստրատիվ գծով տնօրեն, իսկ 2016-2017թթ․  գլխավոր տնօրեն։ Ավելին՝ շրջանառվում են լուրեր, որ նրա ընտանիքը կապ ունի «Արֆարմացիա» դեղագործական ընկերության հետ։ Մեկ այլ հանգամանք նրա հետ կապված այն է, որ վերջինիս ամուսինը՝ տարածված լուրերի համաձայն,  «Ռեմա» աղանդի քարոզիչ է։ Լրագրողներն այս հարցը նրան հղելու հնարավորություն ունեցան և նախարարը միայն ասեց, որ իր ամուսինը քարոզիչ չէ։

Թերևս կարող ենք ավելացնել, որ Ավանեսյանը նախարարի պաշտոնը զբաղեցրեց և շարունակում է զբաղեցնել ամենաբարդ ու պատասխանատու ժամանակաշրջանում։ Նշանակման առթիվ՝ նախարարին մաղթում ենք հաջողություններ։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ