Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր մթերքներն են վտանգավոր ենթաստամոքսային գեղձի համար

Ո՞ր մթերքներն են վտանգավոր ենթաստամոքսային գեղձի համար

428
0

Մեծ քանակությամբ քաղցր կամ բարձր կալորիականությամբ սնունդ ուտելը ոչ միայն հանգեցնում է ճարպային հյուսվածքի ավելորդ կուտակման, այլեւ՝ ենթաստամոքսային գեղձի բջիջների մահվան: Նման կարծիք է հայտնել էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան (Ռուսաստան):

«Ճարպային հյուսվածքում անխուսափելիորեն օքսիդատիվ սթրեսով համակարգային բորբոքում է առաջանում, որի ֆոնին ինսուլինադիմադրողականություն է զարգանում եւ ենթաստամոքսային գեղձի բջիջները (ոչ միայն դրանք), որոնք ինսուլին են արտադրում, մեռնում են»,- բացատրել է Պավլովան, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Էնդոկրինոլոգը խորհուրդ է տալիս սնունդ ընդունելու միջեւ 3-ժամյա ընդմիջումներ անել, բայց ավելի քան 5 ժամ սովել պետք չէ, քանի որ այդ ընթացքում ճարպային հյուսվածքում ակտիվանում է սննդանյութերի (լիպոպրոտեինային լիպազա) մակարդակը վերահսկող ֆերմենտը, ինչը ճարպային պաշարների կուտակման է հանգեցնում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ