Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռուսաստանն ինքը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պակաս ունի. ՌԴ-ում Իրանի դեսպան

Ռուսաստանն ինքը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պակաս ունի. ՌԴ-ում Իրանի դեսպան

1797
0

Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովի հետ հանդիպումից հետո նշել է, որ Ռուսաստանն ինքը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պակաս ունի, ուստի չեն կարող պատվաստանյութեր արտահանել որևէ երկիր, հայտնում է Tehran Times թերթը։

Իրանի դեսպանն ու ՌԴ փոխարտգործնախարարը հանդիպման ընթացքում քննարկել են պատվաստանյութերին, իրանցի առևտրականներին և ուսանողներին վերաբերող հարցեր։

«Պատվաստանյութերի վերաբերյալ իմ կողմից բարձրացված հարցին ի պատասխան նա նշեց, որ Ռուսաստանում այժմ արտադրության պակաս կա, և այս պահին որևէ երկիր պատվաստանյութ չի արտահանվում: Նա նշել է, որ Ռուսաստանը գործընթացի կարգավորումից հետո կկատարի իր պարտավորությունները», — իր ինստագրամյան էջում գրել է Մոսկվայում Իրանի դեսպանը։

Նա նշել է, որ Ռուսաստանի հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրության փուլում են գտնվում, և հավելել, որ դա «մեկ քայլ առաջ է իսլամական հանրապետության համար»։

Tert.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ