Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր կենդանիներն են վարակվում կորոնավիրուսով

Ո՞ր կենդանիներն են վարակվում կորոնավիրուսով

703
0

Շվեյցարիայի ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի և Բեռնի համալսարանի վիրուսաբանության և իմունոլոգիայի ինստիտուտի հետազոտողները, Գերմանիայի և Կոստա Ռիկայի կոլեգաների հետ միասին, լաբորատորիայում ուսումնասիրել են կորոնավիրուսային վարակի ունակությունը տարբեր կենդանիների շնչառական ուղիների բջիջները՝ հասկանալու համար, թե որ տեսակներն են վարակվում կորոնավիրուսով: Հետազոտության արդյունքները հրապարակված են Emerging Infective Diseases ամսագրում, գրում է Գազետա.ռու-ն

Ուսումնասիրվել է կաթնասունների 12 տեսակ, այդ թվում` կապիկ, կատու, շուն, խոզ, նապաստակ, այծ, լամա, ուղտ, չղջիկների երկու տեսակ և այլն։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ կորոնավիրուսով արդյունավետ վարակվել են միայն կատուների ու կապիկների շնչառական բջիջները: Չնայած դրան, գիտնականները չեն գտել նուկլեոտիդների անցման հստակ նշաններ, որոնք անհրաժեշտ են կենդանիների կորոնավիրուսային վարակի լիարժեք զարգացման համար:

Կենսաբանների կարծիքով՝ անհրաժեշտ է հատուկ վերահսկողություն սահմանել կենդանիների այս երկու խմբերի վիճակի նկատմամբ, քանի որ դրանք առավել խոցելի են SARS-CoV-2 վարակի նկատմամբ:

 

Աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ