Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի «դելտա» շտամով երկրների թիվը մեկ շաբաթում հասել Է 124-ի

Կորոնավիրուսի «դելտա» շտամով երկրների թիվը մեկ շաբաթում հասել Է 124-ի

726
0

Այն երկրների եւ տարածքների թիվը, որոնցում տարածված Է կորոնավիուսի՝ մեծ վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, հուլիսի 13-ից մինչեւ 20-ն աճել Է 13-ով եւ հասել 124-ի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 21-ին այդ մասին հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

 

Ինչպես նշված Է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում, «124 երկրներ եւ տարածքներ, այդ թում 13 նորերը, հայտնել են «դելտա» տարբերակով վարակման դեպքերի մասին:

 

Ընդգծվում Է, որ չորս շտամների («ալֆա», «բետա», «գամմա» եւ «դելտա») տարածման աշխարհագրությունը, որոնք դասվել են «անհանգստություն հարուցող տարբերակերի» (անգլ. — variants of concern, VOC) կատեգորիային, շարունակում Է աճել»: Ըստ որում, փորձագետների կանխատեսումներով՝ «դելտան» արագորեն կգերազանցի մյուս տարբերակներին եւ առաջիկա ամիսներին կդանա գերակշռող աշխարհում»:

 

Մասնագետների մոտ ավելի ու ավելի շատ տվյալներ են հայտնվում, որոնք վկայում են դելտա տարբերակի բարձր վարակելիության մասին այն տարբերակների համեմատությամբ, որոնք չեն մտնում VOC խմբի մեջ»: Ինչպես նշում Է ԱՀԿ-ն, «վարակելիության աճի ստույգ մեխանիզմը մնում Է չպարզված»: Կանադայում կատարված հետազոտության համաձայն՝ դելտա շտամով վարակման դեպքում մահվան ռիսկը137 տոկոսով բարձր Է, քան կորոնավիրուսի SARS-CoV-2 տարբեկաներով ախտահարվելիս, որոնք VOC չեն;

 

ԱՀԿ-ում անհանգստություն Է հարուցում այն բոլոր չորս շտամների շարունակվող տարածումն աշխարհում, որոնք դասվում են VOC կատեգորիային: «Ալֆա» տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել Է 2020 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում, հուլիսի 20-ի դրությամբ առկա Էր 180 երկրներում (երկուսով ավելի, քան մեկ շաբաթ առաջ): «Բետա» տարբերակը, որն անցյալ տարվա օգոստոսին հայտնաբերվել Է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, այժմ առկա Է 130 պետություններում (յոթով ավելի, քան նախորդ շաբաթ), իսկ «գամման», որը սեպտեմբերին հայտնաբեվել Է Բրազիլիայում, յոթ օրում իր աշխարհագրությունն ընդլայնել Է 75-ից մինչեւ 78 երկիր:

 

Անցյալ շաբաթ աշխարհում հիվանդացությունն ավելացել Է 12 տոկոսով, յոթ օրում հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման ավելի քան 3,4 միլիոն նոր դեպք: Ըստ որում մահացու վախճանով դեպքերի թիվն աճել Է 1 տոկոսով, եւ ընդամենը մեկ շաբաթում դրանց թիվը եղել Է ավելի քան 56 հազար: ԱՀԿ-ի տվյալներով՝ հուլիսի 20-ի դրությամբ՝ աշխարհում համավարակի սկզբից հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 190 671 330 դեպք, արձանագրվել Է մահացու վախճանով 4 098 758 դեպք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ