Գլխավոր էջ Գլխավոր «Պատվաստումից առաջ պետք է կատարվեր թեստավորում, բայց դա չի արվում»․Լամարա Մանուկյան

«Պատվաստումից առաջ պետք է կատարվեր թեստավորում, բայց դա չի արվում»․Լամարա Մանուկյան

2184
0

Համավարակը շարունակում է օրակարգում մնալ: Եվ բացի դա, վերջինս նոր մուտացիաների է ենթարկվում, ինչի արդյունքում տարածվում են վիրուսի նոր շտամները, գուցե, ավելի վտանգավոր: Ի՞նչ են իրենցից ներկայացնում վերջին շրջանում տարածված կորոնավիրուսի նոր շտամները, ի՞նչ թերացումներ կան պատվաստման գործընթացում և այդ դեպքում ՝ ի՞նչ պետք է անել: Այս և այլ հարցերի շուրջ MedMedia.am-ը զրուցել է թերապևտ-սրտաբան Լամարա Մանուկյանի հետ:

Ի՞նչ պետք է իմանալ լյամբդա և դելտա շտամների մասին։ Ի՞նչ վտանգ են իրենցից ներկայացում։

Հիմա ավելի շատ տարածված է դելտա շտամը, որի վարակելիությունն ու մահացությունը անհամեմատ բարձր է: Ավելի շատ ախտահարում է ստամոքսաղիքային տրակտը և դելտա շտամի դեպքում շատ քիչ է լինում համի և հոտի կորուստ: Հիմնականում նկատվում են փորացավեր, լյարդի և թոքերի ախտահարում, ինչպես նաև վերջինս կարող է ազդել ենթաստամոքսային գեղձի վրա: Թոքերի ախտահարումը այնքան է, որքան մյուս շտամների ժամանակ , բայց ավելի արտահայտված, այսինքն` ընթացքն ավելի ծանրանում է:

Շրջանառվում է նաև դելտայի «դելտա +»  տարբերակը, ինչո՞վ են տարբերվում միմյանցից։

Դա պարզապես երկու մուտացիա կա դելտայի վրա, և կորոնավիրուսը անընդհատ փորձում է իրեն թարմացնել: Այսինքն` յուրաքանչյուր օրգանիզմից նա փորձում է մուտացվել: Վերջինս ունի երկու մուտացիաներ, և տարբերությունը հենց նրանում է, որ «դելտա +»-ն է, որ ստամոքսաղիքային համակարգն է ավելի շատ ախտահարում:

Պատվաստումային շրջիկ կայանները արդյո՞ք համապատասխանում են բժշկական տեսանկյունից բոլոր հակասանիտարական կանոններին։

Ես առհասարակ դեմ եմ շրջիկ, բացօթյա պատվաստման կետերին: Ոչ մի երկրում նման բան չկա: Եթե բացվում են պատվաստման շրջիկ կետեր, ապա դրանք փակ տարածություններ են լինում և բոլոր այդ հակասանիտարական պայմանները պահպանվում են: Չի կարելի փողոցում օրերով հերթ կանգնել , ի վերջո` փոշի, աղբ։ Հասկանում եմ, որ պատվաստվելուց առաջ մշակվում է մակերեսը, բայց միևնույնն է: Ինչպես նաև, մարդը այդ հերթի մեջ սպասելով կարող է, ինչու ոչ, վարակվել: Կամ, առհասարակ, գուցե ես չեմ ուզում, որ պատվաստվելիս ինձ որևէ մեկը տեսնի: Պատվաստումը պետք է իրականացնի առողջության առաջնային օղակը` պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները: Սակայն, ես հասկանում եմ, որ նրանք շատ ծանրաբեռնված են, իրենց վրայից ծանրաբեռնվածությունը իջեցնելու նպատակով մենք կարող ենք ուրիշ կետեր ստեղծել, բայց ոչ էսպես մասսայական և փողոցում:

Եթե պատվաստվել ցանկացող անձը վարակված լինի, սակայն չիմանա դրա մասին, ի՞նչ բարդություններ կարող են նկատվել իր մոտ, կամ առհասարակ, ասիմպտոմ վարակման դեպքերը պատվաստում անելիս ինչպե՞ս պետք է վերահսկել։

Մենք գիտենք, որ ոչ միայն կովիդի, այլ ընդհանրապես, պատվաստումների հակացուցումները այն է, որ ոչ մի սուր կամ քրոնիկ հիվանդության սրացման դեպքում պատվաստվել չի կարելի: Այսինքն` սուր հիվանդություն ասելով, նկատի ունեմ և´ վարակիչ, ,  և´ ոչ վարակիչ հիվանդությունների դեպքում։ Վարակիչ, օրինակ` վիրուսների, ինֆեկցիաների պարագայումիսկ ոչ վարակիչ, օրինակ` սիրտանոթային, երիկամային, թոքային, զարկերակային և այլն։: Այսինքն` մարդը ի սկզբանե պետք է գնա իր ընտանեկան բժշկի մոտ, բացառվի նշածս դեպքերը և բժիշկը գնահատի, որ նա այս պահին չունի շնչառական վարակի նշաններ կամ նախանշաններ, որից հետո նոր գնա պատվաստման: Իսկ եթե մարդը այսօր վարակվել է, բայց ինքը տեղյակ չի և գնում է պատվաստման, նախ` ամենավատը, որ կարող է լինել, դա այն է, որ հերթի մեջ արդեն մի խումբ մարդիկ կվարակվեն, իսկ մյուս դեպքում, անկախ նրանից՝ ախտանիշներով է վարակը դրսևորվում թե անախտանիշ, երկու դեպքում էլ պատվաստվել չի կարելի: Ես կողմ էի այն մտքին, որ պատվաստումից առաջ պետք է կատարվեր թեստավորում, բայց դա նորից չի արվում:

Վերջերս լուրեր են շրջանառվում, որ Դանիայում շուտով պետք է դեռահասներին ևս պատվաստեն։ Հնարավո՞ր է, որ մենք նույնպես հետևենք Դանիայի օրինակին։

Իրականում, դեռահասները ևս այն խումբն են, որոնք որ կարող են թե՛ անախտանիշ, թե՛ ծանր ընթացքով հանդիսանալ որպես վարակի աղբյուր: Կան որոշ հետազոտություններ, ըստ որի` երեխաներին պատվաստելիս, ոչ մի երեխա կողմնակի ազդեցություն չի ունեցել: Այնպես որ, ես կողմ եմ երեխաների պատվաստմանը

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ