Գլխավոր էջ Օրվա թեման Տուրիզմի «զարգացում»՝ ի դեմս պատվաստումների

Տուրիզմի «զարգացում»՝ ի դեմս պատվաստումների

3394
0

Իրանում վիրուսի հետևանքով խուճապային իրավիճակ է։ Պատվաստանյութերը սահմանափակ են, ուստի, Իրանի քաղաքացիներից շատերը նախընտրում են պատվաստվել Հայաստանում։ Հիշեցնենք, որ Հայաստանում օտարերկրացիների պատվաստման համար կարգը փոխվել է։ Ըստ այդմ՝  օտարերկրացիները, նախ պետք է 10 օր անցկացնեն Հայաստանում և հետո միայն կկարողանան պատվաստվել։ Այդ պատճառով  Երեւան-Իրան սահմանին գոյացել են հերթեր, հազարավոր մարդիկ են հավաքվել ու սպասում են պատվաստման իրենց հերթին։

Իրանում նույնիսկ տուր փաթեթներ են վաճառում՝ Հայաստանում պատվաստվելու համար։ Մեկ անձը 400 դոլարով տուր փաթեթներ են առաջարկվում։

Նշենք, որ Իրանում կորոնավիրուսային վիճակը լարված է, ընդհանուր երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 3 միլիոնը։ Մինչ այս պահը վիրուսից մահացել է 85 հազար 543 մարդ։

Ի դեպ՝ Հյուսիսային պողոտայում պատվաստվածների մեծ մասը իրանցիներ են, իսկ Հայաստանի քաղաքացիները կամ կացության իրավունք ունեցողները պատվաստվում են արտահերթ։ Պոլիկլինիկաներում կարող են պատվաստվել միայն Հայաստանի քաղաքացիներն ու կացության իրավունք ունեցողները։ Իրանի քաղաքացիների խոսքով 82 միլիոն բնակչություն ունեցող Իրանում կա պատվաստանյութի պակաս, պատվաստումն իրականացվում է միայն մեկ տեսակի պատվաստանյութով, իսկ առաջնային պատվաստվում են տարեցները, երիտասարդները պատվաստվելու համար պետք է 5 ամիս սպասեն։

Հիշեցնենք, որ թեմայի շուրջ իր խոսքում  Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել էր, որ Իրանի քաղաքացիները անհամեմատ ավելի շատ գումար են ծախսում Հայաստանում, նշելով, թե տուրիզմի 319 տոկոս աճն էլ կլինի։

Հատկանշական է, որ համավարակից ամենաշատ տուժած ոլորտը՝ զբոսաշրջությունն է։ Տնտեսագետների վերլուծություններով պատվաստումային զբոսաշրջությունը բավականին արդյունավետ է։

Հետաքրքիր փաստ․ Հայաստանը 1 պատվաստանյութի համար վճարում է մոտավորապես 20-30 դոլար, իսկ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում,  օրական հաշվարկով ծախսում է 70-100 դոլար։

Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 18-ի դրությամբ` կատարվել է 131080 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 94560, երկրորդ դեղաչափ` 36520։«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով

Պատվաստումներն անվճար են:

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ