Գլխավոր էջ Medmedia TV Ինչո՞ւ են Եվրոմիության երկրները պատվաստման սերտիֆիկատներն անվավեր ճանաչում․ պարզաբանում

Ինչո՞ւ են Եվրոմիության երկրները պատվաստման սերտիֆիկատներն անվավեր ճանաչում․ պարզաբանում

2052
0

Վերջերս Եվրոմիությունը ընդհանուր որոշում կայացրեց, որ Հայաստանում արված պատվաստումները ևս կդառնան ընդունելի տարբերակ Եվրոմիության երկրների մուտքի համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։ Նա նաև հայտնեց, որ սերտիֆիկատների հետ կապված խնդիր չկա, պարզապես՝ Եվրոմիության ամեն մի երկիր պետք է սկսի ավելի տեխնիկական հատվածի գործընթացը։ Ըստ  Ավանեսյանի՝ աշխարհի երկրների միջև այս պահին ընթանում է միմյանց հավելվածների փոխճանաչման գործընթաց։

«ԱԳՆ հետ աշխատում ենք, որպեսզի տարբեր երկրներ ճանաչեն մեր սերտիֆիկատների ֆորմատները և դա ոչ միայն իրենք են ճանաչում, այլ նաև մենք»,-տեղեկացրեց Ավանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ