Գլխավոր էջ Նորություններ Ձեր դիտավորյալ անգործությունը ազդելու է ՄԻԱՎ-ով ապրող պացիենտների առողջական վիճակի վրա. Լուսինե...

Ձեր դիտավորյալ անգործությունը ազդելու է ՄԻԱՎ-ով ապրող պացիենտների առողջական վիճակի վրա. Լուսինե Քոչարյան

807
0

ԱԺ-ում այժմ ընթանում է աշխատանքային քննարկում, որի թեման «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման որոշումն է։ Քննարկմանը ներկա էր նաև ՄԻԱՎ-ով հիվանդ պացիենտ Արման Ավչյանը, ով ներկայացրեց իր մտահոգությունները։

Քննարկման ընթացքում Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը նշեց, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակազմը քամահրանքով է վերաբերում նախարարությանը և նախարարության որոշմանը։

«Ինձ հետ հանդիպմանը նրանք վերջնագրերով էին խոսում` ասելով, որ տապալելու են օպտիմալացման այս որոշումը և չեն ենթարկվելու»,- ասաց Լուսինե Քոչարյանը։ Նրան պատասխանեց կենտրոնի համաճարակաբանության նախկին բաժնի վարիչ Արշակ Պապոյանը` ընդգծելով, որ Լուսինե Քոչարյանը սպառնում էր աշխատակազմին քրեական հետապնդմամբ։

«Դուք այլ կերպ եք ներկայացնում իմ խոսքերը։ Ցանկացած բժշկի դիտավորյալ անգործությունը դատապարտելի է։ Ձեր դիտավորյալ անգործությունը ազդելու է ՄԻԱՎ-ով ապրող պացիենտների առողջական վիճակի վրա։ Իսկ այս դեպքում, այո, ձեր քայլը դատապարտելի է»,- պատասխանեց Լուսինե Քոչարյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ