Գլխավոր էջ Գլխավոր ՁԻԱՀ-ի կենտրոնի շենքը մնալու է նույն տեղում, միավորվելու է միայն ղեկավարությունը. Քննարկում...

ՁԻԱՀ-ի կենտրոնի շենքը մնալու է նույն տեղում, միավորվելու է միայն ղեկավարությունը. Քննարկում ԱԺ-ում

588
0

Ազգային ժողովում այժմ ընթանում է աշխատանքային քննարկում, որի թեման «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման որոշումն է։

Նարեկ Զեյնալյանը նշեց, որ կենտրոնի աշխատողներից մոտ 80 մարդ գրություն է ուղարկել, իսկ ՄԻԱՎ-ով ապրող` մոտ 156 հոգի գրություն է ուղարկվել, որոնք ուղղված են եղել վարչապետին։ Մինչ քննարկումը սկսելը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն ընդգծեց, որ նախարարությունից ներկայացուցչի ներկայությունը պարտադիր է։ Նարեկ Զեյնալյանն էլ հավելեց, որ պարտադիր էր Առողջապահության նախարարի ներկայությունը։ Այս դիտարկմանը նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը հակադարձեց` նշելով, որ նախարարը և փոխնախարարները աշխատում են շուրջ 24 ժամյա ռեժիմով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար, այդ իսկ պատճառով էլ նախարարն ու փոխնախարը ներկա չեն։ Զեյնալյանն էլ ընդգծեց` դեռ ուրբաթ օրը հայտնի էր, որ Արսեն Թորոսյանը քննարկմանը ներկա չի լինելու։ «Նման փորձ առաջին անգամ չի կիրառվում. միացել են նաև տուբերկուլյոզի ծառայությունները ստացիոնարին։ Սա առաջին դեպքը չէ։ Սակայն, ՁԻԱՀ-ի կենտրոնը միշտ ընդդիմացել է օպտիմալացմանը և ինտեգրմանը։ ՄԻԱՎ վարակակիրները միայն կշահեն այս որոշումից։ Բոլոր միջազգային կառույցները ողջունել են այս քայլը։ Այս կենտրոնը ունի հիանալի լաբորատոր պայմաններ, որից օգտվում են միայն ՄԻԱվ վարակակիրները։ Ինչու՞ չօգտվենք այս հնարավորությունից և այլ վիրուսակիրներին չտրամադրենք այդ նույն պայմանները։ Շենքը մնալու է նույն տեղում, աշխատակազմը մնալու է նույն տեղում։ Միավորվելու է միայն ղեկավարությունը։ Լինելու է մեկ տնօրեն և մի քանի փոխտնօրեններ»,- ասաց Լուսինե Քոչարյանը։

Անահիտ Հարությունյանը «Դրական մարդկանց» ՀԿ-ի ղեկավարը նշեց, որ ՄԻԱՎ-ով պացինետները համաձայն չեն իրենց պոլիկլինիկաներից դեղամիջոցները ստանալուն։ Եվ Տուբերկուլյոզի ծառայությունների միացումը այս դեպքում տեղին չէ։

«Շատերը վախենում են, որ իրենց քաղաքում հասարակությունը կիմանա իրենց, իրենց երեխաների` ՄԻԱՎ վարակակիր լինելու մասին։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի պայմանները չեն բավարարում անգամ իրենց պացիենտներին ծառայություններ մատուցել»,- նշեց Անահիտ Հարությունյանը։

Անահիտ Քոչարյանին ի պատասխան` Լուսինե Քոչարյանը ասաց, որ այդ խոսքերը ապացուցում են կենտրոնի և հիվանդանոցի միավորման կարևորությունը։

«Միացման դեպքում կմիանան ռեսուրսները, որոնք կծառայեն նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վերազինմանը։ Ծախսարդյունավետության տեսանկյունից միացումը արդյունավետ ճանապարհ է»,- հավելեց Լուսինե Քոչարյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ