Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսով վարակվածներից շուրջ 45 հազարը բուժվել է

Կորոնավիրուսով վարակվածներից շուրջ 45 հազարը բուժվել է

676
0

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի իշխանությունները հայտարարել են նոր տեսակի կորոնավիրուսից մահվան 2-րդ դեպքի մասին: Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ մահացածը 70-ն անց տղամարդ է, ով ուներ ուղեկցող հիվանդություններ: ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 89-ի:

Ընդհանուր առմամբ, նոր կորոնավիրուսն աշխարհում շուրջ 3 հազար մարդու կյանք է խլել, մեծ մասը՝ Չինաստանում: Դեկտեմբերից ի վեր վարակակիրների թիվը գերազանցել է 89 հազարը: Նրանցից 45.074-ը բուժվել է: Իրանում բուժվածների թիվը կազմում է 175, Իտալիայում՝ 83, Հարավային Կորեայում՝ 30:

Իսկ վարակակիրների պատկերը հետևյալն է՝ Հարավային Կորեայում գրանցվել է 4200-ից ավելի վարակակիր, 22 զոհ: Իտալիան հայտարարել է, որ կորոնավիրուսի դեպքերը 50 տոկոսով ավելացել են: Այժմ այնտեղ կա գրեթե 1700 վարակակիր, 34 զոհ:

Հարևան Իրանում կորոնավիրուսը 54 մարդու կյանք է խլել, իսկ վարակակիրների թիվը կազմել է 978: Վրաստանում և Ադրբեջանում կա 3-ական վարակակիր:

Նոր տեսակի կորոնավիրուսի վերջին տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ