Գլխավոր էջ Գլխավոր ՁԻԱՀ-ի կենտրոնը ընդդիմանում է նախարարի կապրիզներին

ՁԻԱՀ-ի կենտրոնը ընդդիմանում է նախարարի կապրիզներին

975
0

«ՁԻԱՀ-ի կենտրոնը կուռ աշխատակազմով ընդիմանում է Առողջապահության նախարարի կապրիզներին, և արդարացիորեն է ընդդիմանում»,- այս մասին ասել է առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը 5-րդ ալիքի եթերում:

Ըստ նրա` նախարարի քայլերը չունեն գիտելիքային և կառուցողական հիմք: Եթե Արսեն Թորոսյանը նշում է, որ կան բավարար քանակությամբ մասնագետներ, ապա միանգամից կընդուներ ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակազմի` աշխատանքից հեռանալու դիմումները:

«Առողջապահության նախարարության քարոզիչներն ու մասնագետները սահմանափակվում են մի քանի առողջապահական կազմակերպիչներով, նեղ անձնական շրջապատով: Հետևաբար չունի կադրային այն ռեսուրսը, որպեսզի համալրի այն: Իսկ այս պարագայում գործի է դրվում շանտաժն ու սպառնալիքը»,- ասել է Գևորգ Գրիգորյանն` անդրադառնալով այն լուրերին, թե նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը սպառնացել է կենտրոնի աշխատակիցներին քրեական հետապնդմամբ:

Նա ընդգծեց, որ նախարարության հիմնավորումները բառացիորեն թարգմանաված են համացանցի ընդամենը մեկ հոդվածից, որն արդարացնում է նման օպտիմալացումը: Դա չունի ապացուցողական հիմք:

«Օպտիմալացում իրականացնելիս պետք է հաշվի առնել երկրի սպեցիֆիկան: Միջազգային փորձը մեր երկրում ներդնելիս, պետք է ադապտացնել այն երկրին»,- նշել է առողջապահության կազմակերպիչը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ