Գլխավոր էջ Օրվա թեման «Երեք տարիների տապալումները»․ նույն մարդիկ՝ նույն տեղում

«Երեք տարիների տապալումները»․ նույն մարդիկ՝ նույն տեղում

1518
0

Ինչ ունենք վերջին երեք տարում առողջապահական համակարգում, ձեռքբերու՞մ, թե՞ հետընթաց, և ի՞նչ կունենանք ընտրական գործընթացներից հետո։

Medmedia.am-ի հետ զրույցում այս հարցերի պատասխաններ է փորձել հնչեցնել «Պարացելսուս» ՀԿ նախագահ Նունե Ներսիսյանը։

Առողջապահական համակարգում, վերջին երեք տարիների ընթացքում ի՞նչ առաջընթաց ու հետընթաց է գրանցվել։

Նունե Ներսիսյան-«Երեք տարում առողջապահական համակարգում ոչ մի առաջընթաց չի եղել, բացի փողեր վատնելուց։ Նաև նշեմ, որ տապալել ենք կորոնավիրուսի դեմ պայքարը։ Ընտրություններից հետո առողջապահական համակարգում առանձնապես սպասելիքներ չունեմ, բան չի փոխվել, եթե առողջապահության նախարարը լինի նույն ֆրակցիայից, ապա նույն պատկերը կունենանք, որովհետև չեմ պատկերացնում, որ իրենք կառուցողական քայլ կարողանան անել»։

Ինչպե՞ս եք պատկերացնում Կորոնավիրուսի դեմ պայքարը։

«Կորոնավիրուսի դեմ պայքարն ի սկզբանե Արսեն Թորոսյանը տապալել է։ ՀՀ-ում այս պայքարը լիարժեք չի եղել։ Հիմնական պայքարի կետը այն պետք է լիներ, որ մեծ քանակությամբ մարդկանց ախտորոշում անեին, նորմալ ու որակյալ թեստերով, ոչ թե այնպիսի թեստերով, որ մի տեղ դրական ցույց տա, մի տեղ բացասական, եթե մեծ թվով ախտորոշում ունենայինք այդ ժամանակ կունենայինք իրական պատկեր։  Ախտահանման ոչ մի միջոցառումներ չի կատարվել, իրենց թվում էր, որ մեքենաներով շրջում են ու գոռում են ու մաքուր օդին մարդկանց պարտադրում են ոչ բժշկական ու ոչ ստերիլ դիմակ կրել, խոսում է նրա մասին որ չեն պայքարել կորոնավիրուսի դեմ, այլ պայքարում են, որ կորոնավիրուսը ավելի շատ տարածվի, դուք շատ լավ գիտեք, որ մաքուր օդին դիմակ կրելը մարդու դիմադրողականությունը իջեցնում է, վարակը ավելի շատանում է, այդ դեպքում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը մեծանում է»։

Առողջապահական համակարգում ինչպիսի՞ ծրագրերի կարիք կա։

Նունե Ներսիսյան-«Ամեն դեպքում առողջապահական համակարգում հիմնականում սքրինինգային ծրագրերը պետք է մեծացվի, խրոնիկ հիվանդությունների կանխարգելման համար, պետք է զարկը դրվի մարզային առողջապահության վրա, որովհետև մարզային առողջապահությունը շատ վատ վիճակում է, մարզերում նորմալ մասնագետներ պետք է ուղեգրվեն,նեղ մասնագետներին  հարկավոր է նաև խրախուսել, որպեսզի մեկնեն մազերում աշխատելու։ Սոցիալական խմբերին անվճար տրամադրվող հետազոտությունների ու բուժումները ցանկը հարկավոր է մեծացնել։Վճարովի ծառայությունների հարցը պետք է շատ լուրջ դրվի, գիտենք, որ բյուջեում այդքան գումար չկա, դրանք միայն պարգևավճարների համար են, վճարովի ծառայությունների գումարներով հարկավոր է ինչ ինչ խնդիրներ լուծել։ Ծրագիրը բավականին ծավալուն է, բայց եթե իշխող ֆրակցիայի ներկայացուցիչ դառնա առողջապահության նախարար կամ հենց Անահիտ Ավանեսյանն էլ մնա, մենք կգնանք խորը անդունդ»։

Այս ոլորտում ինչն է առավել կարևոր ձեզ համար։

Նունե Ներսիսյան-«Առողջապահական համակարգը ազգային անվտանգության մի մասն է, վերջերս հիվանդների անձնական տվյալների լիարժեք ապահովում չունեինք, շատ կարևոր է շեշտը դրա վրա դնել, նաև պետք է կենտրոնների վերազինում լինի, լավ մասնագետների պատրաստում, մենք պատերազմող երկիր ենք, մարզերում լավ ու որակյալ բուժսպասարկման խնդիր ունենք։ Այս իշխանությունը երեք տարում փորձեց սահմանամերձ համայնքներում ծննդատներ փակել, այս մասին է պետք մտածել, որպեսզի մարդիկ չմտածեն ուր գնան, որտեղ բուժսպասարկում ստանան։ Ինձ համար մարզային առողջապահությունը շատ կարևոր է»։

Ս․ Ասատրյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ