Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Վստահ եմ, որ թե´ազգային, թե´ քաղաքացիական ինքնագիտակացությունը կհաղթահարի բոլորիս մտահոգությունները․ Արմեն Մուրադյան

Վստահ եմ, որ թե´ազգային, թե´ քաղաքացիական ինքնագիտակացությունը կհաղթահարի բոլորիս մտահոգությունները․ Արմեն Մուրադյան

1259
0

«Սիրելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, միասնական հաղթահարենք աշխարհին, այդ թվում նաև մեզ բաժին հասած այս փորձությունը:

Վստահ եմ, որ թե´ազգային, թե´ քաղաքացիական ինքնագիտակացությունը կհաղթահարի բոլորիս մտահոգությունները: Ուստի կոչ եմ անում.

1. սառնասիրտ ու առանց խուճապի ենթարկվել պատկան մարմինների բոլոր ցուցումներին,

2. հետևել և ի գիտություն ընդունել միայն հավաստի, պաշտոնական տեղեկատվությունը,

3. չենթարկվել խուճապի և անհարկի շահարկումներին, որոնք կարող են տարածել միայն հոգով գաճաճները,

4. անկախ հայացքներից, տեսակետներից և տարակարծություններից համախմբվել պետական լիազոր մարմնի շուրջ և կատարել բժիշկների հորդորները:

Վստահ եմ, որ մեր բժիշկները, բուժքույրները իրենց պարտքը կատարում են անմնացորդ և կհաղթահարեն մեզ բաժին հասած այս փորձությունը ևս:

Ճանաչում եմ և փորձություն եմ անցել մեր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի թիմի հետ: Միանշանակ հավաստիացնում եմ ձեզ, որ նրանք իրենց գործի գիտակն են և հաղթահարել են բազմաթիվ փորձություններ:

Ուզում եմ, հատուկ շնորհակալություն հայտնել, ինչպես միշտ իրենց պարտքն անվերապահորեն կատարող մեր Բուժաշխատողներին…Կեցցեք, դուք:

Բոլորիս առողջություն»:

Գրառումը՝ Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ