Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսի առաջին զոհի դիահերձման արդյունքները հրապարակվել են

Կորոնավիրուսի առաջին զոհի դիահերձման արդյունքները հրապարակվել են

738
0

Կորոնավիրուսի առաջին զոհը՝ Ուհան քաղաքի բնակիչ 85-ամյա տղամարդը հունվարի 1-ին հոսպիտալացվել է ուղեղային կաթվածով: Սկզբնապես հիվանդը չուներ կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ: Բայց բուժման 10-րդ օրը նա ունեցել է բարձր ջերմություն և կոկորդում առաջացել է քոր: Համակարգչային տոմոգրաֆիան երկու թոքերում ցույց է տվել վարակային օջախների առկայություն: Հոսպիտալացումից հետո 13-րդ օրը հիվանդի մոտ հաստատվել է COVID-2019. թեստը տվել է դրական արդյունք: Հիվանդը մահացել է 28-րդ օրը՝ թոքաբորբի և շնչառական անբավարարության պատճառով:

Դիահերձումը ցույց է տվել, որ «բնորոշ բորբոքային ռեակցիան օդուղիների խորքային հատվածների և թոքային ալվեոլների վնասումն է»: Դա պայմանավորված է նոր կորոնավիրուսով առաջացած թոքաբորբով: Մասնագետները նշել են, որ պաթոլոգիայի նշանները, որոնք հայտնվել են հիվանդի թոքերում, նման էին SARS – ի կամ MERS- ի թոքաբորբերի դեպքերին:

Չինացի մասնագետների զեկույցում նշված է, որ վիրուսի ազդեցությունը ներքին օրգանների վրա բժիշկները դեռ չեն կարող պարզել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ