Գլխավոր էջ Նորություններ Այլևս անհրաժեշտ չի լինի բուժհիմնարկ ներկայացնել «Երեխայի առողջության պետական հավաստագիրը». Արսեն Թորոսյան

Այլևս անհրաժեշտ չի լինի բուժհիմնարկ ներկայացնել «Երեխայի առողջության պետական հավաստագիրը». Արսեն Թորոսյան

597
0

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրում է.

«Քիչ առաջ ստորագրեցի հրաման, որն էականորեն կպարզեցնի պետական պատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը:

Այլևս անհրաժեշտ չի լինի բուժհիմնարկ ներկայացնել «Երեխայի առողջության պետական հավաստագիրը»: Կարիք կլինի ներկայացնել միայն երեխայի և ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը (ծննդական, անձնագիր):

Հրամանը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ