Գլխավոր էջ Գլխավոր Բժիշկների քաղաքականությունը․ Գևորգ Թամամյան

Բժիշկների քաղաքականությունը․ Գևորգ Թամամյան

742
0
Գևորգ Թամամյան — «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համարն է։ Ծնվել է 1987թ․ նոյեմբերի 14-ին, Երևանում։ Սովորել է Երևանի Պետական Բժշկական և Գերմանիայի Ուլմի համալսարաններում։ Թամամյանը Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարն է։

Թամամյանը 2008թ. սատարում էր Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությանը, այնուհետև Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ գործունեության կողմնակիցն էր, իսկ հիմա հանդես է գալիս որպես «5165» շարժման համահիմնադիր-անդամ, որ ի դեպ մեծ կարևորություն է տալիս առողջապահական ոլորտին:

Ինչ վերաբերում է Թամամյանի քաղաքական գործունեությանը, կարող ենք հիշել մի քանի դրվագներ նրա մասնակցությամբ: 2019թ․-ին Առողջապահության նախարարությունում, հատկապես նախարարամերձ պաշտոնյաները ակտիվ քննարկում էին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդատու Թամամյանի ֆեյսբուքյան գրառումը։
Գրառման մեջ նա մասնավորապես նշվում էր, որ դադարում է լինել նախարարի խորհրդականը և ցավում է, քանի որ ունեին բոլոր հնարավորությունները ռեալ փոփոխություններ կատարելու, սակայն նախընտրեցին սուտն ու կեղծիքը։

2018թ․ հեղափոխությունից հետո նրա վաստակը շատերը կապում էին վարչապետ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ համատեղ հիմնադրած «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հետ, որտեղ Թամամյանը ներգրավված է եղել նաև հոգաբարձուների խորհրդի կազմում։ Շրջանառվում էր նաև այն, որ Թամամյանը վայելում է Աննա Հակոբյանի վստահությունը և վերջինիս համար նախարարի լավագույն թեկնածուն է։

Երբ Թամամյանը դադարեցրեց խորհրդականի իր լիազորությունները, մի քանի օր անց Առողջապահության նախարարությունը մամուլի ասուլիս հրավիրեց, որը տապալվեց հենց Թամամյանի մասնակցությամբ։ Նա ասուլիսի ժամանակ մտնելով դահլիճ՝ ասաց, որ հարցեր ունի նախարարին և ուզում է տեսախցիկների առջև հնչեցնի դրանք։

Նախարարը հորդորեց առանձին ասուլիս հրավիրել, իսկ երբ վերջինս շարունակեց պնդել, դադարեցրեց ասուլիսը։ Իսկ Թամամյանը նախարարի հեռանալուց հետո այնուամենայնիվ տեսախցիկների առջև հնչեցրեց Թորոսյանին ուղղված հարցերը, ավելացնելով, որ դրանք են պատճառ հանդիսացել, որ ինքը հեռացել է նախարարի խորհրդականի պաշտոնից։

Իսկ 2020թ․ աշնանը մեկ այլ իրադարձություն տեղի ունեցավ Գևորգ Թամամյանի և Աննա Հակոբյանի միջև։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Առողջապահության նախարարը որոշում էր կայացրել դադարեցնել Արյունաբանական կենտրոնի տնօրենի աշխատանքային պայմանագիրը, որից հետո կենտրոնի աշխատակիցները բաց նամակ հղեցին վարչապետ Փաշինյանին նաև գրեցին հեռացման դիմումներ։ Քիչ անց, կենտրոնի տնօրենը վերականգնվեց իր պաշտոնում, իսկ Աննա Հակոբյանը դադարեցրեց «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։

Այժմ, Գևորգ Թամամյանը ոչ միայն կողմ չի ներկայիս իշխանությանը, այլև իր հարցազրույցներում բազմիցս նշում է, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ