Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր մթերքները չի կարելի համատեղել կարտոֆիլի հետ

Ո՞ր մթերքները չի կարելի համատեղել կարտոֆիլի հետ

272
0

Կարտոֆիլը մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր է պարունակում, ինչը դրականորեն է ազդում աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա: Համարվում է, որ կարտոֆիլի կանոնավոր օգտագործումը կօգնի հեռացնել տոքսիններն օրգանիզմից եւ կանխել փորկապությունը: Այս մասին հայտնում է «ԻնոՍՄԻ»-ն` վկայակոչելով Soh պարբերականին:

 

Մասնագետների կարծիքով` բանջարեղենի մեջ պարունակվող մանրաթելը կարող է բարելավել մաշկի վիճակը եւ բարենպաստ ազդեցություն ունենալ կանանց օրգանիզմի թթվաալկալիական հավասարակշռության վրա՝ այդպիսով օգնելով պահպանել գեղեցկությունն ու երիտասարդությունը:

 

Բացի այդ, կարտոֆիլը մեծ քանակությամբ գլյուկոզա եւ տարբեր տարրեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են երեխայի մարմնի աճի եւ զարգացման եւ մեծահասակների բնականոն գործունեության համար:

 

Սակայն կարտոֆիլը չի կարելի համատեղել որոշ մթերքների, մասնավորապես` լոլիկի հետ: Մասնագետները խորհուրդ են տալիս կարտոֆիլ տապակելիս լոլիկ չավելացնել, քանի որ այս համադրությունը կարող է բացասաբար ազդել սննդանյութերի կլանման վրա եւ մարսողական խանգարումների հանգեցնել:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ