Գլխավոր էջ Նորություններ Ճապոնիան 1 մլն չափաբաժին COVID-19-ի դեմ պատվաստանյութ կմատակարարի Վիետնամին

Ճապոնիան 1 մլն չափաբաժին COVID-19-ի դեմ պատվաստանյութ կմատակարարի Վիետնամին

173
0

Ճապոնիան հունիսի 16-ին 1 մլն չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կնվիրաբերի Վիետնամին: Այդ մասին հունիսի 14-ին հայտարարել Է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին:

 

«Հաշվի առնելով Վիետնամում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը եւ պատվաստման տեմպերը՝ որոշում Է ընդունվել հունիսի 16-ին 1 մլն չափաբաժին AstraZeneca-ի պատվաստանյութի խմբաքանակ ուղարկել, որն արտադրվել Է Ճապոնիայի տարածքում»,-հայտնել Է Մոտեգին՝ հանդես գալով մամուլի ասուլիսի ընթացքում:Նա նաեւ հավելել Է, որ Ճապոնիայի իշխանությունները քննարկում են հուլիս ամսին Ինդոնեզիային, Մալայզիային եւ Ֆիլիպիններին COVID-19-ի դեմ պատվաստանյութ ուղարկելու հնարավորությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ