Գլխավոր էջ Նորություններ Շաբաթական քանի՞ բաժակ սուրճն է բարձրացնում վաղաժամ մահվան հավանականությունը

Շաբաթական քանի՞ բաժակ սուրճն է բարձրացնում վաղաժամ մահվան հավանականությունը

285
0

Սուրճն ամենատարածված ըմպելիքներից մեկն է, առանց որի շատերն իրենց օրը պարզապես չեն պատկերացնում։ Այն առույգացնում է, թարմացնում, էներգիա է հաղորդում և առհասարակ դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, ուստի մասնագետները հորդորում են չհրաժարվել սուրճից։ Սակայն միևնույն ժամանակ այս ըմպելիքը կարող է և բացասաբար անդրադառնալ չարաշահելու դեպքում, ուստի ոչ մի դեպքում չի կարելի գերազանցել սահմանված նորման։

 

2013 թվականին անցկացված հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Mayo Clinic Proceedings պարբերականում, ցույց է տվել, թե ինչպես է սուրճն անդրադառնում մարդկանց օրգանիզմի վրա՝ կախված դրա քանակությունից։ Հետազոտությունը տևել է 17 տարի, որի ընթացքում գիտնականները հետևել են 43,7 հազար մարդու առողջական վիճակին։ Այդ ընթացքում մահացել է 2,5 հազար մարդ։

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ մինչև 55 տարեկան կանանց ու տղամարդկանց մոտ, որոնք շաբաթական ավելի քան 28 բաժակ սուրճ են խմում, զգալիորեն ավելի բարձր է լինում տարբեր պատճառներից մահանալու հավանականությունը, քան նրանց մոտ, որոնք հրաժարվում են սուրճից։

 

55 տարեկան և բարձր կանանց մոտ սուրճի գործածության ֆոնին բացասական հետևանքներ չեն նկատվել, մինչդեռ տղամարդկանց դեպքում արդյունքներն այլ են եղել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ շաբաթական 28 բաժակ և ավելի սուրճ խմող տղամարդկանց մոտ մահվան հավանականությունը բարձրանում է 21 տոկոսով։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ