Գլխավոր էջ Գլխավոր Բժիշկների քաղաքականությունը․ Վիլեն Գաբրիելյան

Բժիշկների քաղաքականությունը․ Վիլեն Գաբրիելյան

1615
0
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների ցուցակներում կան տարբեր մասնագիտություններ ունեցող անձինք,  բացառություն չեն նաև բժիշկները։ MedMedia.am-ը սկսում է նոր շարք, որտեղ կներկայացնենք ցուցակներում ընդգրկված բժիշների կենսագրությունն ու գործունեությունը։

Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճող») — «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում է։ Նա «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: Ծնվել է 1983թ. օգոստոսի 25-ին Բաքու քաղաքում։ Սովորել է Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտության ֆակուլտետը, ստացել Բուժծառայության լեյտենանտի կոչում։

Գաբրիելյանը ժամանակին ՀԱԿ համակիր էր, և ֆեյսբուքյան գրառումներում պարբերաբար շեշտում էր, որ «իր նախագահը» Լևոն Տեր-Պետրոսյանն է:

Շրջանառվում էր, որ «Նավակ ճոճողը» 2008թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի աջակից լինելուց բացի, նաև շատ մտերիմ հարաբերությունների մեջ էր նրա հետ։ Խոսակցություններ կային, որ իշխանափոխությունից հետո Տեր-Պետրոսյանն է միջնորդել, որ վարչապետ Փաշինյանի մամուլի քարտուղար դառնա կա՛մ Վլադիմիր Կարապետյանը, կա՛մ Վիլեն Գաբրիելյանը: Այնուհետև Գաբրիելյանն անցավ Նիկոլ Փաշինյանի համակիրների շարքերը: Նա մինչև ՔՊ անդամ լինելը, և դրանից հետո ևս, աչքի է ընկել իր քաղաքական և հասարակական ակտիվ գործունեությամբ, ինչպես նաև ոչ ադեկվատ պահվածքով:

Նրա «Նավակ ճոճող» մականունը եկել է հենց իր ֆեյսբուքյան էջից, իսկ ըստ իրեն`նավակը այս դեպքում Հայաստանն է, և ինքն իբրև փորձում է շեղել այն սխալ ճանապարհով ընթանալուց: Նա նաև իրեն հռչակել է որպես «Օմարի արծիվ» և խոստովանում, որ այդ անունով իրեն հռչակելը՝ գլուխ գովել է և չափազանցված մի բան:

Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջում կարելի է հանդիպել շատ սուր գրառումների քաղաքական գործիչների և հատկապես ոստիկանության վերաբերյալ: Նա քննադատում էր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նաև մեղադրում իրեն ծեծի ենթարկելու և իր հասցեին հնչող սպառնալիքների մեջ:

Գաբրիելյանը, ինչպես նշեցինք, բազմիցս է հայտնվել վեճերի և կռիվների կիզակետում: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի`2020թ․-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Վիլեն Գաբրիելյանի միջև Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել միջադեպ։ Նրանց վեճը թեժացել ու հասել է բռունցքներին։ Վիլեն Գաբրիելյանը իրեն ագրեսիվ է պահել, իսկ փոխվարչապետը՝ բաժակ է նետել նրա ուղղությամբ։ Գաբրիելյանը մամուլում տեսնելով վիճաբանության մասին լուրերը, շտապել է կառավարության շենք՝ պատասխան պահանջելու և Ավինյանին մեղադրել իրենց միջև տեղի ունեցածի մասին մամուլի արտահոսք կազմակեպելու համար։ Դրան հաջորդել են փոխադարձ հայհոյանքներ և ծեծկռտուք։

2018 թվականի հեղափոխությունից հետո անընդհատ լուրեր էին շրջանառվում նրան այս կամ այն պաշտոնին նշանակելու, անգամ ՀՀ ոստիկանապետ նշանակվելու մասին: Ի դեպ, ՀՀ ոստիկանապետ դառնալու մասին նա բազմիցս է ասել, ինչպես ընկերական միջավայրում, այնպես էլ՝ հարցազրույցներում։ Այժմ կարող ենք փաստել՝ նրան հասավ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ