Գլխավոր էջ Նորություններ Բժշկի կողմից նշանակված դեղամիջոցները չարդարացված թանկ են ու անարդյունավետ

Բժշկի կողմից նշանակված դեղամիջոցները չարդարացված թանկ են ու անարդյունավետ

286
0

Ռուս փորձագետը նախազգուշացրել է  բժիշկների կողմից թանկարժեք դեղերի պարտադրման մասին: Ըստ նրա՝ հաճախ բժշկի կողմից նշանակված դեղամիջոցները չարդարացված թանկ են ու անարդյունավետ: Ավելի լավ է օգտագործել դրա էժան անալոգը: «Прайм»  գործակալությանն այս մասին ասել է բժշկության զարգացման BestDoctor դեպարամենտի ղեկավար Յուլյա Տկաչենկոն:

 

«Հաճախ քրոնիկ հիվանդություն ունեցող հիվանդներին նշանակվում են թանկարժեք և ոչ արդյունավետ դեղեր: Այս դեպքում ավելի հեշտ է պարտադրել, քանի որ մարդը երկար ժամանակ տառապում է ցավից և ցանկանում է հնարավորինս շուտ ազատվել դրանից»,- ընդգծել է բժիշկը:

 

Մասնագետը խորհուրդ է տվել հիվանդներին բժիշկների հետ քննարկել՝ արդյունավե՞տ են արդյոք նրա նշանակած դեղերը, արժեքը և դրանց անալոգերը: Բացի այդ, «Դեղերի ցուցակ» պորտալում հնարավոր է ստուգել դեղամիջոցի արդյունավետությունը: Այն ներառում է նաև չապացուցված արդյունավետությամբ բոլոր դեղամիջոցները։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ