Գլխավոր էջ Նորություններ Աղի մթերք ուտելու ցանկությունը կարող է հուշել վտանգավոր հիվանդության մասին

Աղի մթերք ուտելու ցանկությունը կարող է հուշել վտանգավոր հիվանդության մասին

408
0

Ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող սովորականից ավելի շատ ուտելու ցանկությունը առավել հաճախ պայմանավորված է լինում սթրեսով կամ տագնապով։ Բանն այն է, որ ճարպերն ու շաքարներն օրգանիզմի վրա հանգստացնող ազդեցություն են ունենում, ինչով էլ պայմանավորված է նման ցանկությունը։ Սակայն որոշ դեպքերում սննդակարգում նման անսպասելի կտրուկ փոփոխությունը պայմանավորված է լինում ոչ միայն սթրեսով ու լարվածությամբ, այլև առողջական շատ ավելի լուրջ խնդիրներով։

Հատկապես վտանգավոր է միայն որոշակի մթերք ուտելու անհագ ցանկությունը։ Օրինակ աղի՝ մթերք ուտելու ցանկությունը կարող է լինել Ադիսոնի հիվանդության մասին հուշող ախտանշաններից մեկը, ինչն անուշադրության մատնելը կարող է շատ վտանգավոր լինել։ Ադիսոնի հիվանդությունը, որը կոչվում է նաև մակերիկամային անբավարարություն, ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մարմինը և հատկապես մակերիկամները, չեն արտադրում բավարար քանակությամբ կորտիզոլ ու ալդոստերոն հորմոն։

Աղի մթերք ուտելու ցանկությունն, իհարկե, Ադիսոնի հիվանդության մասին հուշող միակ ախտանշանը չէ, ուտսի հարկավոր է շատ ուշադիր լինել ընդհանուր վիճակի նկատմամբ։ Այս հիվանդության դեպքում կարող են նկատվել նաև այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են հոգնածությունը, արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, որովայնի ցավերը, մկանային ցավերը, հոդացավերը, դյուրագրգիռությունն ու ընճախտը։ Բացի այդ, կանանց մոտ կարող են նկատվել նաև մարմնի տարբեր հատվածներում մազաթափության օջախներ կամ սեռական դիսֆունկցիա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ