Գլխավոր էջ Գլխավոր Մեկնարկել է «Արյան դոնորի շաբաթը»

Մեկնարկել է «Արյան դոնորի շաբաթը»

292
0

Հունիսի 14-ին արյան դոնորի միջազգային օրն է: Օրվա շրջանակում ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի Արյունաբանական կետը հայտարարել է «Արյան դոնորի շաբաթ»: Հունիսի 14-ին և հաջորդող շաբաթվա օրերին, միանալով կամավորներին, հանձնելով արյուն՝ կարող եք դառնալ այս մարդասիրական նախաձեռնության մի մասը: Արյունաբանական կետի պատասխանատու, համալսարանական հիվանդանոցի Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար Գայանե Պետրոսյանի խոսքով՝ Արյունաբանական կետում տարեկան գրանցվում է արյան մոտ 1500 դոնորություն։

Արյան դոնոր կարող են դառնալ 18-60 տարեկան առողջ մարդիկ: Արյանը փոխարինող որևէ միջոց չկա, այդ իսկ պատճառով Ձեր հանձնած արյունը անգին է: Դոնորության համապատասխանության վերաբերյալ օնլայն հարցաթերթիկը լրացնելուց հետո  կստանաք տեղեկատվություն հետագա գործողությունների մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ