Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Disney World-ի հյուրերը այլևս դիմակ չեն կրի այգու տարածքի մեծ մասում

Disney World-ի հյուրերը այլևս դիմակ չեն կրի այգու տարածքի մեծ մասում

1873
0
397155 06: Mickey Mouse rides in a parade through Main Street, USA with Cinderella's castle in the background at Disney World's Magic Kingdom November 11, 2001 in Orlando, Florida. (Photo by Joe Raedle/Getty Images)

Disney World-ը հայտարարել է, որ պատվաստված հյուրերն այլեւս դիմակներ չեն կրի այգու տարածքի մեծ մասում, կթուլացվեն նաեւ սոցիալական հեռավորության պահպանման որոշ կանոններ, տեղեկացնուն է The Hill-ը։

Այգու հայտարարությունում նշվում է, որ կանոնների փոփոխությունները, որոնք պաշտոնապես ուժի մեջ կմտնեն երեքշաբթի, արվել են «վերջին միտումների եւ երաշխավորությունների հիման վրա»։ Disney World-ը հայտարարել է, որ չնայած դիմակներ կրելը պարտադիր չի լինի պատվաստված հյուրերի համար այգու տարածքի մեծ մասում, դրանց կրումը նախկինի պես կպահանջվի Disney-ի տրանսպորտից օգտվող բոլոր այցելուների համար։

Ընդ որում՝ այգում պատվաստումն ապացուցող փաստաթուղթ չեն պահանջի՝ հուսալով, որ հյուրերն ազնիվ ու բարեխիղճ կլինեն։

Disney World-ը հատարարել է նաեւ խանութներում, ռեստորաններում եւ ատրակցիոններում ֆիզիկական հեռավորության պահպանման կանոների թուլացման մասին։ Այնուամենայնիվ,  թեմատիկ այգում ավելացրել են, որ «որոշ զվարճություններ կարող են նախկինի պես աշխատել սահմանափակ կամ ժամանակավորապես անհանասանելի կլինեն»։ «Մենք դեռ լիովին պատրաստ չենք վերադարձնել ամեն ինչ, բայց տրամադրված ենք լավատեսորեն եւ անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ Disney-ի բարեկամներն ու արքայադուստրերը կկարողանան նորից ողջագուրվել»,- ասվում է հայտարարությունում։

Disney-ում ավելացրել են, որ ձեռքերի վարակազերծիչ միջոցները նախկինի պես հասանելի կլինեն ամբողջ տարածքում, եւ որ այգին «կշարունակի մաքրության եւ սանիտարիայի բարձր չափորոշիչները պահել, որոնք մենք միշտ սահմանել ենք մեզ համար»։

Աղբյուրը՝ News.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ