Գլխավոր էջ Նորություններ Հունիսի 14-ին՝ ժամը 9։00-13։00-ն, Արյունաբանական կենտրոնում կկազմակերպվի արյան դոնորության ակցիա

Հունիսի 14-ին՝ ժամը 9։00-13։00-ն, Արյունաբանական կենտրոնում կկազմակերպվի արյան դոնորության ակցիա

350
0

Հունիսի 14-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես արյան դոնորի միջազգային օր, որի կապակցությամբ տարբեր երկրներում կազմակերպվում են զանազան միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են Արյունաբանական կենտրոնից։

Հայաստանը ևս ամեն տարի միանում է այս արշավին՝ կազմակերպելով միջոցառումների շարք, որոնց նպատակն է տեղեկացնել հանրությանը արյան դոնորության կարևորության մասին, շնորհակալություն հայտնել մշտական դոնորներին և դիտարկել արյունատվության գաղափարի ինտեգրումը որպես կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում։

Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այսպես, եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2020թ. կատարվել է 25000: Սակայն, անհրաժեշտ է հիշել, որ աշխարհում մշտապես կա արյան կարիք, իսկ ստեղծված պանդեմիկ իրավիճակում և դոնորների կտրուկ նվազման պարագայում՝ առավել ևս:

Արյունաբանական կենտրոնը՝ հանդիսանալով հանրապետությունում արյան պաշարների հավաքագրման և պահեստավորման լիազոր մարմին պլանավորում է օրվան նվիրված միջոցառումներ։ Ամեն տարի արյան դոնորի միջազգային օրն անցկացվում է տարբեր կարգախոսների ներքո: Այս տարվա կարգախոսն է. «Հանձնեք արյուն, որ շարունակեն բաբախել սրտերը»։

Հունիսի 14-ին՝ ժամը 9։00-13։00-ն, Արյունաբանական կենտրոնում կկազմակերպվի արյան դոնորության ակցիա, որին հրավիրված են բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են մասնակից լինել այս կարևորագույն առաքելությանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ