Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Պակիստանի իշխանությունները կարգելափակեն այն մարդկանց SIM քարտերը, ովքեր հրաժարվում են պատվաստվել

Պակիստանի իշխանությունները կարգելափակեն այն մարդկանց SIM քարտերը, ովքեր հրաժարվում են պատվաստվել

991
0

Պակիստանի ամենախիտ բնակեցված Փենջաբ նահանգի իշխանությունները կարգելափակեն այն մարդկանց SIM քարտերը, ովքեր հրաժարվում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ, հայտնում է The Express Tribune- ը: Որոշումն ընդունվել է նահանգի առողջապահության նախարար Յասմին Ռաշիդի գլխավորությամբ կայացած նիստում:

Նա նաև նշել է, որ նահանգի կառավարությունը կօգտագործի բոլոր ռեսուրսները՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար և երկրի իշխանություններին այլ քայլեր կներկայացնի՝ քաղաքացիներին  հնարավորինս շուտ պատվաստելու համար, մասնավորապես՝ կառաջարկի արգելել չպատվաստվածների մուտքը նահանգ:

«Կառավարությունը չի կարող թույլ տալ, որ պատվաստումներ չցանկացող մարդիկ վտանգեն արդեն պատվաստվածների կյանքը: Այն մարդիկ, ովքեր պատվաստանյութեր են ստացել, իրավունք ունեն վերադառնալ իրենց բնականոն կյանքին», – ասել է նա:

Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ