Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսի հնդկական շտամը արագորեն տարածվում է

Կորոնավիրուսի հնդկական շտամը արագորեն տարածվում է

1279
0

Կորոնավիրուսի հնդկական շտամը արագորեն տարածվում է։ Մեծ Բրիտանիայում COVID-19-ով վարակված մարդկանց մեծ մասի մոտ ախտորոշվում է կորոնավիրուսի հնդկական շտամ, որը հայտնի է «Դելտա» անունով:

The Telegraph-ը,  վկայակոչելով Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկին, նշում է, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 91 տոկոսի: Հիվանդացության ցուցանիշը կտրուկ աճել է երկրում, հատկապես՝ հյուսիս-արևմուտքում:

Հիշեցնենք, որ Հենքոկը մտավախություն էր հայտնել, որ կորոնավիրուսի հնդկական շտամը կարող է ազդել Մեծ Բրիտանիայում սահմանափակումների վերացման տեմպի վրա:

Ի դեպ՝ ԱՀԿ-ն կանխատեսել էր Եվրոպայում կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամի տարածումը: Հաղորդվել էր առնվազն 53 երկրում  B.1.617 շտամի տարածման մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ