Գլխավոր էջ Նորություններ Հիվանդանոց տեղափոխված երեխաները Վայք քաղաքի թիվ 3 մանկապարտեզի սաներն են, որոնք մանկապարտեզում...

Հիվանդանոց տեղափոխված երեխաները Վայք քաղաքի թիվ 3 մանկապարտեզի սաներն են, որոնք մանկապարտեզում սնվելուց հետո վատացել են

1007
0

Վայոց Ձորի մարզում հունիսի 9-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել. ժամը 23։20-ի սահմաններում «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Վայքի բաժին, որ ինքնազգացողությունը վատանալու պատճառով իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով երեխաներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վայքի բաժնի հերթապահ խումբը, որը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Վայք քաղաքի բնակիչ՝ 5-ամյա Արփի Գ-ն, 4-ամյա Միքայել Բ-ն, 5-ամյա Նոյ Ա-ն, 4-ամյա Արշակ Ա-ն, 5-ամյա Սարգիս Ա-ն, 4-ամյա Մենուա Ս-ն, և 6-ամյա Կարեն Ե-ն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ