Գլխավոր էջ Նորություններ Եթե հարազատները չվերցնեն նույնականացված դիերը դիահերձարաններից, դրանց հուղարկավորությունը կազմակերպելու պատասխանատվությունը կվերցնի իր...

Եթե հարազատները չվերցնեն նույնականացված դիերը դիահերձարաններից, դրանց հուղարկավորությունը կազմակերպելու պատասխանատվությունը կվերցնի իր վրա պետությունը․ Ավանեսյան

1024
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է դիահերձարաններից նույնականացված մարմինները չվերցնելու խնդրին։

Նա նշել է, որ եթե հարազատները չվերցնեն նույնականացված դիերը դիահերձարաններից, դրանց հուղարկավորությունը կազմակերպելու պատասխանատվությունը կվերցնի իր վրա պետությունը:

Նրա խոսքով, դիակները չեն կարող երկար ժամանակ պահպանվել դիահերձարաններում, անգամ սառնարաններում: Այս ցավոտ հարցը լուծելու ուղղությամբ մի ամբողջ թիմ է աշխատում:

«Եթե կլինեն անձինք, ովքեր անհեռանկար ձեւով կձգձգեն պրոցեսը, պետությունը իր վրա պիտի վերցնի պատասխանատվություն նաեւ հուղարկավորությունը կազմակերպելու, որովհետեւ որեւէ տեսանկյունից ճիշտ չի այդքան երկար ժամանակով պահելը», — ասաց Անահիտ Ավանեսյանը:

Ավանեսյանի փոխանցմամբ՝ այս պահին քննարկումներ են ընթանում ՊՆ-ի եւ այլ ինստիտուտների ներկայացուցիչների հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ