Գլխավոր էջ Գլխավոր Ես հարկ չեմ համարում հրաժարական տալ․ Անահիտ Ավանեսյան

Ես հարկ չեմ համարում հրաժարական տալ․ Անահիտ Ավանեսյան

1175
0

Լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է զինվորների դիերի պահման պայմաններին ու իր հրաժարականին։

Նա նշել է, թե պատերազմում զոհված զինծառայողների դիերը իրոք ոչ պատշաճ պայմաններում էին պահպանվում ու դրա համար կոնկրետ անձինք իրենց բացթողնման համար կրել են պատասխանատվություն:

«Ես պատշաճ եմ համարել, որ նման նուրբ թեման լրացուցիչ ցավ է պատճառել հարազատներին, և այո, ներողություն եմ խնդրել: Երբ որ կատարվում է ոչ պատշաճ բացթողում քո համակարգում, պիտի վերցնես քո վրա պատասխանատվություն: Հարկ եմ համարել ներողություն խնդիրել: Ես հարկ չեմ համարում հրաժարական տալ, որովհետեւ կարծում եմ, կա կոնկրետ անձի կողմից բացթողում, եւ իմ պատասխանատվութունն է դրա հետեւանքները ճիշտ օրենքի շրջանակներում իրականացնել», — ասել է նախարարի պաշտոնակատարը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ