Գլխավոր էջ Նորություններ ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում այս պահին բուժօգնություն է ստանում 10...

ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում այս պահին բուժօգնություն է ստանում 10 երեխա

783
0

ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում այս պահին բուժօգնություն է շարունակում ստանալ «Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հունիսի 8-9-ին հոսպիտալացված 10 երեխա: Բժիշկները երեխաների վիճակը գնահատում են բավարար: Հիշեցնենք, որ երեխաները բժշկական կենտրոն են ընդունվել փսխում, սրտխառնոց, ջերմություն ախտանշաններով:

Միևնույն ժամանակ, հունիսի 9-ի դրությամբ` Վայքի ԲԿ-ում ստացիոնար բուժում է ստանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով` թեթև ընթացքով, Վայքի մանկապարտեզներից մեկի 11 սան, իսկ 5 երեխա բուժումը ստանում է ամբուլատոր պայմաններում։

Մանկապարտեզներում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, իսկ լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել են նմուշառումներ։ Աշխատանքներն իրականացվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ գործակցությամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ