Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանում կացության իրավունք ունեցող օտարերկրացիները և դիվանագետները պատվաստվելու հնարավորություն կունենան

Վրաստանում կացության իրավունք ունեցող օտարերկրացիները և դիվանագետները պատվաստվելու հնարավորություն կունենան

751
0

Վրաստանում կացության իրավունք ունեցող օտարերկրացիները և դիվանագետները, ինչպես նաև այլ կատեգորիաների անձինք  կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կունենան: Այդ մասին ասել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն,  փոխանցում է Sputnik Georgia-ն։

Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15-ից՝ AstraZeneca-ի արտադրած պատվաստանյութով, իսկ մարտի 30-ից արդեն կա Pfizer-ի պատաստանյութով պատվաստվելու հնարավորություն։ Մայիսի 4-ին Վրաստանի քաղաքացիները պատվատվում են նաև չինական Sinopharm-ով։

Ամռանը երկրում սպասվում են ամերիկյան Jonson&Jonson-ի և Novovax-ի պատվաստանյութերի առաջին խմբաքանակների մատակարարումները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ