Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄՆ-ը Pfizer-ից 500 մլն դեղաչափ պատվաստանյութ կգնի և կնվիրաբերի ողջ աշխարհին

ԱՄՆ-ը Pfizer-ից 500 մլն դեղաչափ պատվաստանյութ կգնի և կնվիրաբերի ողջ աշխարհին

774
0

Ջո Բայդենը նշել է, որ  ԱՄՆ վարչակազմը 500 մլն դեղաչափ հակակորոնավիրուսային պատվաստանյութ կգնի Pfizer-ից և կնվիրաբերի ողջ աշխարհին։ Այս մասին հայտնում է The Washington Post –ը։

Բայդենը  այդ պլանի մասին պետք է հայտարարի այս շաբաթ Մեծ Բրիտանիայում կայանալիք G7-ի հանդիպմանը՝ գլոբալ մատակարարումների մեծացման հարցում առավել էական դեր խաղալու կոչերի ֆոնին։

Հիշեցնենք, որ Բայդենը հայտարարել էր, թե մինչև հունիսի վերջ աշխարհի հետ կկիսվի առնվազն 80 մլն դեղաչափ պատվաստանյութով։
Սպիտակ տունն ու Pfizer-ը հրաժարվել են մեկնաբանություններից։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ