Գլխավոր էջ Նորություններ Ուռուցքային հիվանդություններ ունեցող պացիենտները գտնվում են COVID-19-ով վարակման ռիսկի խմբում

Ուռուցքային հիվանդություններ ունեցող պացիենտները գտնվում են COVID-19-ով վարակման ռիսկի խմբում

488
0

Ուռուցքային հիվանդություններ ունեցող պացիենտները գտնվում են COVID-19-ով վարակման ռիսկի խմբում։ Հիվանդությունը վտանգավոր է առաջին հերթին նրանց համար, ովքեր բուժում են անցնում։ Այս մասին տեղեկացնում են Նյու Յորքի Լանգոն բժշկական կենտրոնի հետազոտողները։

Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են հաստատված COVID-19-ով մոտ 4200 հոսպիտալացված պացիենտների բժշկական թերթիկները։ Նրանք առանձնացրել են պացիենտների խումբ, որոնք ուռուցք ունեն, եւ նրանց, ովքեր քաղցկեղով հիվանդացել են անցյալում՝ ընդամենը 233 մարդ։

Տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ այդ ախտորոշմամբ պացիենտների 34 տոկոսը մահացել է կորոնավիրուսի վարակից։ Հիվանդության պատմության մեջ օնկոլոգիական հիվանդություն ունեցող եւ COVID-19-ով հիվանդ մարդկանց շրջանում մահացությունը կազմել է 28 տոկոս, այն դեպքում, երբ այն պացիենտների մոտ, որոնց քաղցկեղ չի ախտորոշվել, մահացությունը կազմել է 20 տոկոս։ Հաշվարկների համաձայն՝ մահվան ելքի հավանականությունը ակտիվ քաղցկեղ ունեցող մարդկանց մոտ այլ պացիենտների համեմատ բարձրացված է 89 տոկոսով։

Ինչպես պարզվեց, այն պացիենտների մոտ, որոնք մոտ 3 ամիս առաջ ավարտել էին հակաուռուցքային դեղամիջոցային թերապիայի կուրսը, մահացության ռիսկը չի բարձրացել։ Առավել խոցելի էին օնկոմետալոգիական հիվանդություններ (լեյկոզ, լիմֆոմա) ունեցող պացիենտները. COVID-19-ից մահվան ելքով դեպքերի թիվն այդ խմբում կազմել է 48 տոկոս քաղցկեղի այլ տեսակով հիվանդ մարդկանց 29 տոկոսի համեմատ։

Աղբյուրը՝ News.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ