Գլխավոր էջ Գլխավոր «ՍԱՆ ՊԱՈՒԼՈՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ»․ մեծանուն հայը մանուկների կյանքեր է փրկում․ Անդրանիկ Մանիսաջյան

«ՍԱՆ ՊԱՈՒԼՈՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ»․ մեծանուն հայը մանուկների կյանքեր է փրկում․ Անդրանիկ Մանիսաջյան

1090
0

 

Medmedia.am-ը ներկայացնում է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, նաև այլ քաղաքներում մեծ համբավ ու ճանաչում ունեցող մեր հայրենակցին, ով փրկել է շատ ու շատ մանուկների կյանքեր։ Այսօր ևս, տարբեր տեղերից նրան են դիմում՝ ակնկալելով պրոֆեսորի օգնությունը այս կամ այն հիվանդությունը բուժելու համար։

Պրոֆեսոր Անդրանիկ Մանիսաջյան ծնվել է 1924 թ. հունիսի 19-ին Սիրիայի Արաբական Հանրապետության հայաշատ Հալեպ քաղաքում: Հայոց ցեղասպանության հետևանքով 1930թ. դեկտեմբերի 5-ին գաղթելով  Բրազիլիա՝ հաստատվել է Սանթոս քաղաքում:Անդրանիկ Մանիսաջյանը 1931 թվականին իր առաջին ուսումնառությունը անց է կացրել Սան Պաուլոյի Հայ Ազգային Դուրյան Վարժարանում: Վարժարանը ավարտելուց հետո 1933 թվականին ուսումը շարունակում է Սան Պաուլոյի Կաթողիկե Արքեպիսկոպոսարանի Մարիսթաս Եղբայրաց քոլեջում, որից հետո 1934թ. Դոն Անտոնիո Ժոակիմ Դե Մելլո և նոսա Սենյորա Դո Կարմո դպրոցներում:

Դպրոցական կրթությունը ավարտելուց և 1943 թվականին փայլուն քննությունները հանձնելուց հետո կրտսեր Անդրանիկ Մանիսաջյանը ընդունվում է Սան Պաուլոյի նահանգային պետական նամալսարանի նախաբժշկական դպրոցը:

«Բժշկական մասնագիտության ընտրությունը պատահական չէր, հիշում եմ երիտասարդ էի շատ, դեռևս դպրոցական տարիքի մի երիտարադ, երբ ընտանիքիս հետ կատարվեց ամենա ողբերգականը, փոքր եղբայրս՝ Հակոբը, անահաջող ընկնելով վնասեց գլուխը և մահացավ, երևի այդ էր պատճառը, որ ցանկություն մեջս գոյացավ փրկել բոլոր մանուկներին»,-պատմում է պրոֆեսորը ու հավելում՝ բժշկական  ծառայության իր բոլոր տարիներ անց են կացել  նրան նվիրված լինելու բարձ գաղափարով․

« Վստահորեն պետք է նշեմ, որ չի եղել այնպիսի օր և այնպիսի ժամ ու վայրկյան, որ զգամ ափսոսանք իմ ընտրած մասնագիտության համար: Հակառակը՝ բոլոր օրերս լցված են եղել մարդուն օգտակարություն բերելու մեծագույն ցանկությամբ:Եղել են այնպիսի օրեր, երբ հաղթել ենք հիվանդությանը, և եղել են այնպիսի օրեր, երբ հիվանդությունը ուղղակիորեն ժպտացել է մեզ վրա և հաղթանակ տարել»-պատմում է մեր հայրենակիցը, ով Սան Պաուլոյում և այլ քաղաքներում  շատ հայտնի բժիշկ է:

Հիշելով մասնագիտական ամենաբարդ իրավիճակները, պրոֆեսորը նշում է․

«Դա իմ մասնագիտության ամենից ցավոտ կետերից մեկն է. երբ քաղցկեղով տառապող երեխայի բուժման համար անում ես հնարավորինս, երբ մտածում ես անել ամենան որպեսզի աշխարհի վրա չպակասի գեթ մի մաքուր ժպիտ, բայց մտածում  ես, որ հիվանդությունը կարող է օրերից մեկ օր նորից այցելի երեխային»:

Պրոֆեսոր Մանիսաջյանը նշեց, որ ականտես է եղել և՛  հրաշքների,  և՛ տեսել է այնպիսի երեխանների, որոնց համար այս կյանքում ժամերը ուղղակիորեն հաշված են եղել․

« Այդ ժամանակ դու մոռանում ես ամեն բան, մոռանում ես ընտանիքիդ, մոռանում ես սեփական երեխաներիդ,այդ ժամանակ դու փորձում ես մի բան մտածել, փորձում ես զարկ տալ բժկական կարողություններիդ և փրկել այս մանկանը, հավատացե´ք եղել են այնպիսի դեպքեր, երբ մահը անխուսափելի է եղել, բայց մեր մեծ աշխատանքի շնորհիվ և Ամենակարող Աստծո օգնականությամբ երեխան բուժվել է: Հիշում եմ մեկ անգամ, երբ երեխայի մայրը զանգահարեց և ասաց՝ պրոֆեսոր, իմ երեխան բուժվել է, նա առողջ է բոլոր երեխաների պես….ինչ կկատարվեր Ձեզ հետ, երբ Ձեր ասած ցուցումներով մեկը բժշկվեր, վստահ եմ դուք մտքով կթռչեիք երկինք ու վերևից կտեսնեիք այն խաղաղությունը, որ կա մարդկային մտքում և գաղափարում: Իմ մասնագիտության տարածքային ամբողջականությունը շատ մեծ է, համեստորեն եմ նշում, որ կարողացել եմ տասնյակ երկրներից ժամանած երեխանների ուղղակիորեն վերադարձնել իրենց մանկական անհոգությունն ու խաղաղությունը»,-նշեց մեծանուն բժիշկը։

Բժիշկն վիրահատություններ չի անում, այլ ցուցումներ է տալիս, որոնք բառացիորեն փրկում են կյանքեր․

«Ես անձամբ վիրահատություն չեմ կատարել, բայց իմ ցուցումներով տեղի են ունեցել հրաշք վիրահատություններ,  ներկա եմ եղել այնպիսի վիրահատությունների, որոնց ընթացքում մեր միջոցով այդ ամենը Աստված է կատարել, եվ եթե կարող եք պատկերացնել, թե ինչպիսի զարմանք է պատել ինձ, երբ ուղղակիորեն տեսել եմ այդ հրաշքը»:

Պրոֆեսորը Հայաստանում եղել է մի քանի անգամ․

«Եթե հիշողությունս չի դավաճանում ինձ՝ 7-8 անգամ, վառ են հիշողությունները, երբ Հայաստան եկա 1988 թվականին Գյումրիի և Սպիտակի ցավալի երկրաշարժի հետևանքներին ինչ որ օգտակարություն բերելու, այդ ժամանակ էլ շատ ու շատ մարդկանց բժշկական օգտակարություն և խորհրդատվությամբ ենք հանդես եկել: Շատերի համար բժշկին տեսնելը կարող է տարբեր զգացողություններ արթնացնի, մեկի համար վախ, մեկի համար վստահություն և մեկի համար էլ բժշկի միջոցով Աստծուն գտնելու փառավոր հնարավորություն, հիմա բացատրեմ ասածս օրինակով, Բրազիլայում ապրում է Գասպարյան ընտանիքը, նրանց երեխան ինձ մոտ է բուժում  անցել և նույնպես շատ ծանր դեպք էր, բուժումն ավարտվեց մեր հաղթանակով, մենք հաղթեցինք հիվանդությանը և այսօր այդ ընտանիքը իր ծառայությունն է բերում Սան Պաուլոյի հայկական եկեղեցու խորանին: Կա սրանից ավելի բան, որ մարդ կարող է երջանիկ զգալ, ես երջանիկ եմ որովհետև այս կյանքի համար ինչ որ բան արել եմ, արել եմ Աստծո փառքի համար, որովհետև ամեն մեկս երբ լույս աշխարհ է գալիս, գալիս է ինչ որ նպատակով, գալիս է մի բան տալու և մի բան վերցնելու»,-նշեց բժիշկը։

Զրույցի վերջում պրոֆեսորը իր մաղթանքը հղեց համայն հայությանը․

«Հայաստանի ժողովրդին և իմ մայր հայրենիքին կմաղթեմ միայն ու միայն ուժ, հայ ազգը ամենաուժեղ ազգն է, եթե ուշադիր նայեք պատմությանը գրեթե բոլոր դարերում հայը տանջվել է, տեղից տեղ է շարժվել բայց չի կորցրել իր դիմագիծը: Վերջին պատերազմը  մեծ հարված էր անձամբ ինձ համար։ Մեր բոլոր ուսանողներին մաղթում եմ, որպեսզի սիրեն այն մասնագիտությունն, որն ընտրել են, առավել ևս բժիշկ դառնալ ցանկացող ուսանողներին հորդորում եմ լինել ուշիմ, սովորել ամեն վայրկյան, որովհետև ձեր չկարդացած այն մեկ տողը կարող է մարդկային կյանք արժենալ: Շնորհակալություն հարցազրւյցի համար»։

Սյուզի Ասատրյան

Բրազիլիայի հայոց թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Արամայիս սարկավագ Սողբաթյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ