Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկված նոր շտամ են հայտնաբերել

Կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկված նոր շտամ են հայտնաբերել

198
0

Ճապոնիայի արեւմուտքի Կոբե քաղաքի իշխանությունները տեղացի մի 50-ամյա բնակչի մոտ կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկված նոր շտամ են հայտնաբերել: Հունիսի 1-ին այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը:

 

Նշվում Է, որ ախտահարված տղամարդը չի հեռացել Ճապոնիայից, ինչի պատճաով քաղաքի իշխանություննեը կասկածում են, թե մուտացիան տեղի Է ունեցել անմիջականորեն նրա օրգանիզմում: Ըստ որում գենետիկական անալիզը ցույց Է տվել նոր վարակի ծագումը Մեծ Բրիտանիայի շտամից:

 

Բացի դրանից, քաղաքում հայտնաբերված շտամն ունի վարակվածների մոտ ախտանիշերի առաջացման եւ տարածման մեծ արագության նույն ռիսկը, ընդգծում Է NHK-ն: Ավելի վաղ Կոբեի տարածքում, ոտեղ գտնվում Է երկրի խոշորագույն միջազգային նավահանգիստներից մեկը, հայտնաբերվել Է կորոնավիրուսի արտասահմանյան շտամներով ախտահարման շուրջ 150 դեպք: Վերջին տվյալներով, Ճապոնիայում վարակման դեպքերի ընդհանուր քանակը գերազանցել Է 750 հազարը, ավելի քան 13 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ