Գլխավոր էջ Uncategorized Ինչպես լավացնել տեսողությունը տան պայմաններում

Ինչպես լավացնել տեսողությունը տան պայմաններում

2567
0

Տեսողության լավացման համար կարելի է օգտվել ավանդական ժողովրդական մեթոդներից։

-Հաճախ օգտագործեք նարինջ, կիտրոն, խնկունի։ Հապալազը զգալիորեն բարելլավում է տեսողությունը,  ուժեղացնում է տեսողության սրությունը մթնշաղի ժամանակ և նվազեցնում է  արհեստական լույսի երկարատև աշխատանքի արդյունքում առաջացած աչքի հոգնածությունը։

-Հարկ է նշել, որ տեսողության լավացման համար սննդի մեջ անհրաժեշտ է շատ օգտագործել քերած գազար։ Նախաճաշելիս պարբերաբար ուտել շիլա և խմել կիսել բողբոջած ցորենից։

-Կիտրոնի թուրմը լավացնում է տեսողության սրությունը, բացառությամբ խորհուրդ չի տրվում այն օգտագործել անքնության, սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ։

-Կանաչ սամիթից քամած հյութը համարվում է հզոր միջոց աչքերի բազմաթիվ հիվանությունների բուժման համար։

-Մարգագետնային երեքնուկը օգտագործվում է աչքի արտաքին հիվանդությունների բուժման համար։ Իսկ պատրաստման եղանակը շատ պարզ է։ 10 գրամ խոտաբույսի տերևները տեղադրել էմալապատ ամանի մեջ, լցնել եռացրած ջուր, ծածկե և սառեցնել, այնուհետև լվացվել խոտաբույսի գոլ ջրով։

Այս բոլոր օրինակները  մի մասն են այն բոլոր միջոցների, որոնք կարելի է կիրառել առօրյայում աչքի խնդիրների զգալի բարելլավման և բուժման համար։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ